00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խուլիգանների գործողությունները չեն նշանակում, թե հրեա ժողովուրդն ատում է հայերին

Խուլիգանների գործողությունները չեն վկայում այն մասին, որ հրեա ժողովուրդն ատում է հայերին
Բաժանորդագրվել
«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ–Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնոմորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երուսաղեմում հայերի ու Հայոց պատրիարքարանի վրա տեղի ունեցած հարձակումներին։
Երուսաղեմում հայերի վրա հարձակվողները փոքրաթիվ են, և հրեա ժողովրդի արժեհամակարգի փոփոխման մասին խոսք չկա։ Խուլիգանների վարքը դատապարտելի է, նրանց գործողություններն ուղղված են ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ–Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնոմորյանը։
Հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա երկու ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»: Երուսաղեմում հունվարի 29-ին մի խումբ մարդիկ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։
«Իսրայելում ձևավորվել է նոր կառավարություն, որի մեջ ընդգրկվել են ծայրահեղ օրթոդոքս հայացքներ ունեցող նախարարներ, և գործադիր մարմինը ձևավորվել է նրանց և «Լիքուդ» կուսակցության համատեղ ջանքերով` Նեթանյահուի ղեկավարությամբ։ Անվտանգության նախարարը թեև արտաքուստ չի խրախուսում ծայրահեղականների քայլերը, բայցևայնպես կան տեսանյութեր, որ հենց նա իր համախոհների հետ նախկինում կազմակերպել է հարձակումներ արաբների վրա։ Շատ հրեաներ ցանկանում են նմանվել նախարարին, որովհետև անպատժելիության մթնոլորտը նպաստում է անկարգություններին»,– ասաց Չերնոմորյանը։
Նրա խոսքով` վերջին երկու ամիսներին Իսրայելում իրավիճակը կտրուկ սրվել է, տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, որոնցում ներգրավված են նույնիսկ անչափահասները։ Իրադրությունը լարված է հատկապես Երուսաղեմում, և ծայրահեղականները պարզապես օգտվում են առիթից` փորձելով խժդժություններ հրահրել։
«Այդուհադերձ մենք տեսնում ենք հրեա ժողովրդի կողմից մեզ ցուցաբերվող աջակցությունը։ Խուլիգանների գործողությունները չեն վկայում այն մասին, որ հրեա ժողովուրդն ատում է հայերին։ Ցանկացած երկրում լինում են նման միջադեպեր, պարզապես Իսրայելի կառավարությունում կրոնական արմատական հայացքներ ունեցող գործիչների առկայությունը թև ու թիկունք է տալիս խուլիգաններին»,– նշեց Չերնոմորյանը։
Ըստ նրա` Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանությունը շատ դեպքերում մինչև սկսում է աշխատել, հանցագործներն արդեն փախչում են։ Թեև սովորաբար հրեա ծայրահեղականները նույնպես հետապնդվում են, բայցևայնպես նրանցից որևէ մեկը օրենքի ողջ խստությամբ չի պատժվել, բանտ չի նստել, իսկ վերջին միջադեպերի ժամանակ իրավապահները մահակներով ծեծել են նաև հայերին` ձերբակալելով նրանցից մեկին։
Նեթանյահուն խոստացել է «հզոր պատասխան տալ» Երուսաղեմի վրա հարձակվելու դեպքում
Մեր զրուցակցի տեղեկացմամբ` օրինախախտները շատ դեպքերում կամ պարզապես տուգանվում են, կամ մի քանի օրով արգելվում է նրանց շարժը Հայկական թաղամասով, կամ էլ ծայրագույն դեպքում ստանում են տնային կալանք, հետևաբար ոչ ադեկվատ պատիժները խուլիգաններին դրդում են նոր հանցագործությունների։
Հայկական բոլոր կազմակերպությունները դատապարտել են հայերի ու Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված վերջին հարձակումները։ Քննադատական խոսքով հանդես է եկել նաև պատրիարքը։ Ըստ Չերնոմորյանի` հայերը սովոր չեն համակերպվել նման երևույթների հետ, նրանք պաշտպանվում են` համարելով, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը Հայաստանի փոքրիկ սահմանն է, և պատահական չէ, որ Երուսաղեմի հայ միաբանության ներկայացուցիչները կոչվում են զինվորյալ միաբաններ։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ։ Հայաստանի ԱԳՆ–ում վստահ են, որ տեղի ունեցած միջադեպերն ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։
Լրահոս
0