00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, ձերբակալվել է ծառայակիցը

© Sputnik / Aram NersesyanԶինծառայող. արխիվային լուսանկար
Զինծառայող. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Զինծառայող. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դիրքի ավագի օգնականը շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը), ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ երեկոյան ՊՆ–ն տեղեկացրեց, որ հունվարի 29-ին, նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն:
«Հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց։ Դրա հետևանքով վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինվորին վիրահատել են, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Լրահոս
0