00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուտ է»․ Պեսկովը հերքել է Ջոնսոնի պնդումները Պուտինի՝ հրթիռային հարվածի սպառնալիքի մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Կրեմլը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հրթիռային հարվածի» սպառնալիքի մասին։
Ավելի վաղ Ջոնսոնը բացահայտել էր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց քիչ առաջ։ Նա ասել է, որ նախազգուշացրել է Պուտինին ռազմական գործողությունների սկսվելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան տեսանելի ապագայում թույլ չեն տա Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ զրույցի ընթացքում Պուտինը, իբր, իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։
«Ոչ, այն, ինչ ասել է պարոն Ջոնսոնը, ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ սուտ է։ Եվ ավելին կասեմ՝ եթե դա գիտակցված սուտ է, այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչ նպատակով է նա ընտրել շարադրանքի նման տարբերակը։ Եթե դա չգիտակցված է եղել, ուրեմն փաստացի նա չի հասկացել, թե ինչ է ասել նախագահ Պուտինը»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա նաև նշել է, որ գիտի, թե ինչի մասին է եղել Պուտինի և Ջոնսոնի զրույցը։
«Ես գիտեմ, թե ինչի մասին էր խոսքը եղել այդ զրույցի ժամանակ և մեկ անգամ ևս պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է։ Հրթիռային հարվածների ոչ մի սպառնալիք չի եղել։ Խոսելով ՌԴ անվտանգության համար մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում մեր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների պոտենցիալ տեղակայումը կնշանակի, որ ցանկացած հրթիռ հաշված րոպեների ընթացքում կհասնի Մոսկվա», - պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև կարծում է, որ եթե Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ BBC-ով լույս տեսնող վավերագրական ֆիլմը ընթանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «սպառնալիքի» մասին ցուցադրված հատվածի ոգով, ապա լրագրողները չպետք է «ժամանակ վատնեն դրա վրա:
Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Ջոնսոնը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին (հատուկ գործողության սկսվելուց քիչ առաջ) երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմի եթերում, որը կհեռարձակվի հունվարի 30-ին։
Լրահոս
0