00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախն ավելի քան 50 օր կտրված է արտաքին աշխարհից. ինչ ենք սպասում ՄԱԿ-ի դատարանից

CC BY 2.0 / Sammy Six / Peace Palace, The HagueՄԱԿ–ի միջազգային դատարան
ՄԱԿ–ի միջազգային դատարան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
ՄԱԿ–ի միջազգային դատարան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երևի այլևս ատյան չմնաց, որին դիմած չլինենք՝ ակնկալելով Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վերաբացումը։ Երեկ այդ հարցը սկսեց քննել ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո։
1946 թվականին Փոլ Անրի Սփակը, բացելով դատարանի առաջին նիստը, ասաց. «Իհարկե, Գլխավոր ասամբլեան ավելի բազմամարդ է, Անվտանգության խորհրդի քննարկումները ավելի դիտարժան են։ Իսկ այս դատարանի աշխատանքը կլինի ավելի քիչ երևացող, բայց կարծում եմ, որ այն բացառիկ դեր է խաղալու, որովհետև ՄԱԿ-ում այս դատարանից ավելի կարևոր մարմին չկա»։
Երևի ադրբեջանցիներն էլ են քաջ գիտակցում ՄԱԿ-ի միջազգային դատարանի նշանակությունը, որովհետև այս դեպքում էլ կիրառել են իրենց հայտնի ռազմավարությունը. հենց որ հայերը մեղադրում են Ադրբեջանին մարդու իրավունքները խախտելու, ռասայական խտրականության, հայատյացության մեջ, Բաքուն անմիջապես նույնաբովանդակ հակադիմում է ներկայացնում։ «Հայերն են դեռ 30 տարի առաջ քշել ադրբեջանցիներին իրենց պապենական հողերից և ավերել նրանց տները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ոչ ոք այն չի արգելափակել, պարզապես բնապահպաններն են այնտեղ կազմակերպել իրենց միանգամայն օրինական հավաքը»,– անմեղ տոնով կրկնում են ադրբեջանցիները։
Արցախը 50 օրից ավելի կտրված է արտաքին աշխարհից. ինչ ենք սպասում ՄԱԿ-ի դատարանից
Հասկանալի է, որ միջազգային դատարանը չի հետևելու Եվրամիության օրինակին և փաստահավաք առաքելություններ չի գործուղելու տեղում իրականությունը պարզելու համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` հայկական կողմը խնդրել է դատարանին հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշում կայացնել միջանցքի հարցով։
Նման որոշում դատավորները կարող են կայացնել, եթե եզրակացնեն, որ անմիջականորեն վտանգված են այն իրավունքները, որոնց վերաբերյալ դատարանը պիտի հետագայում կայացնի իր հիմնական վճիռը։ Իսկ հիմնական որոշումը սովորաբար բավական ուշ է կայացվում՝ լսումներից երեք կամ նույնիսկ 6 ամիս անց։ Եվ դա հասկանալի է՝ գործի մասին իրենց կարծիքը պիտի արտահայտեն բոլոր 15 դատավորները։ Այնինչ հրատապ միջոցների մասին որոշումները դատարանը սովորաբար կայացնում է համեմատաբար արագ՝ մեկ օրից մինչև չորս շաբաթվա ընթացքում։
Բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա։ Մեկնաբանները նշում են, որ այդ հրատապ որոշմամբ դատարանը փաստորեն կասեցնում է դեպքերի հետագա զարգացումը, այսինքն` սառեցնում է եղած իրավիճակը։ Եթե խոսքը շարունակվող ռազմական գործողությունների մասին է, նման մոտեցումը միանգամայն հասկանալի է՝ կողմերը մնում են իրենց տեղերում ու չեն կրակում միմյանց վրա այնքան ժամանակ մինչև դատարանը, ասենք, կես տարուց վերջնական որոշում չկայացնի, թե ում է պատկանում վիճահարույց տարածքը։ Բայց թե ինչ է նշանակում սառեցնել իրավիճակը միջանցքում, որն արգելափակել են ադրբեջանցիները, անկեղծ ասեմ, պարզապես չեմ հասկանում։ Մնում է միայն հուսալ, որ դատարանը այդ հրատապ որոշումն այնուամենայնիվ կկայացնի, այն կլինի մեր օգտին և կնշանակի, որ ադրբեջանցիները պարտավոր են բացել ճանապարհը։
90 վայրկյան մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում
Ընդհուպ մոտեցանք երկրորդ ամենակարևոր հարցին՝ արդյոք ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները կողմերի համար պարտադի՞ր են։ Այո՛, պարտադիր են և գանգատարկման ենթակա չեն։ Գիտեմ, որ հրաշալի իմանալով ադրբեջանցիների պահվածքը` հարց կծագի՝ իսկ եթե կողմերից մեկը այնուամենայնիվ չկատարի՞ դատարանի պարտադիր պահանջը։
Պարզապես առանց մեկնաբանության մեջբերեմ ՄԱԿ-ի կանոնադրության 94–րդ հոդվածը. «Ցանկացած պետություն, որը համարում է, թե մյուս կողմը չի կատարել դատարանի որոշումը, կարող է այդ մասին տեղեկացնել Անվտանգության խորհրդին, որը, եթե անհրաժեշտ համարի, կարող է հրապարակել իր հանձնարարականները կամ որոշել միջոցներ ձեռնարկել դատարանի որոշումը կատարելու համար»։ Հասկանում եմ, որ սա բազմաթիվ, այդ թվում շատ հոռետեսական մեկնաբանությունների առիթ կարող է տալ։ Հենց դրա համար առնվազն մի դրական օրինակ բերեմ, թեև այդ օրինակները շատ են։
«Ֆուտբոլային դիվանագիտության» մասին բոլորս գիտենք, իսկ լսե՞լ եք արդյոք «ֆուտբոլային պատերազմի» մասին։ 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարում էին Սալվադորն ու Հոնդուրասը, որոնց հարաբերությունները խիստ լարված էին։ Այնքան լարված, որ Հոնդուրասը խաղադաշտում պարտվելուց հետո խզեց դիվանագիտական հարաբերությունները Սալվադորի հետ, որն ի պատասխան զորահավաք հայտարարեց։ Ու սկսվեցին օդուժի մասնակցությամբ ռազմական գործողությունները, որոնք տևեցին մեկ շաբաթ։ Զոհվեց 4 հազար մարդ։
Բայց մոտ 30 տարի առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանի օգնությամբ ի վերջո հաջողվեց կարգավորել մի քանի տասնամյակ շարունակ երկու երկրների հարաբերությունները թունավորող բոլոր վիճելի խնդիրները։ Թույլ տվեք այս լավատեսական նոտայով էլ ավարտել։
Իրան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Հարվածներ Իրանին. իմա՞ստը
Ինչպես գրավել Հայաստանը խաղաղ ճանապարհով. փախստականների վերադարձի ծրագիրը
Լրահոս
0