00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում. Բորել

© AP Photo / Stephanie LecocqԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Ժոզեպ Բորել
Բաժանորդագրվել
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը։
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

«Պատժամիջոցները համաեվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար ԵՄ մեխանիզմներից մեկն են, և տվյալ դեպքում դրանք չեն դիտարկվում։ ԵՄ ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումներ գտնելու վրա, որին Հայաստանի առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Ադրբեջանին», - ասել է Բորելը։

Նրա խոսքով` 2022 թ.–ի դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց մարդասիրական հետևանքներին։
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:
Փաստաթղթում ասվում է, որ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
Պատասխանում անդրադարձ է կատարվում 2022 թ. Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը։
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։
Առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատա՞կը. փորձագետները` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին
Լրահոս
0