00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրեն

© Sputnik / Asatur YesayantsՄարիաննա Մխիթարյան
Մարիաննա Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Մարիաննա Մխիթարյան
Բաժանորդագրվել
Մարիաննա Մխիթարյանը վստահեցնում է` թատրոնը հիմա վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության ու հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի թատերաշրջանը շատ հագեցած է լինելու. թատերախումբն աննախադեպ թվով պրեմիերաներ է պատրաստում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ այժմ վեց ներկայացման փորձեր են անում, իսկ պրեմիերաները կներկայացվեն արդեն մարտի վերջից` ամսի 24-25-26-ին տեղի կունենա «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի) ներկայացման առաջնախաղը։
«Այս տարի Օստրովսկու 200-ամյակն է նշվում, այդ պատճառով թատրոնի համար շատ կարևոր է նրա աշխատանքներից մեկը ներկայացնելը»,-ասաց Մխիթարյանը։
Ապրիլի 2-ին թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «Կապույտ կակաչների փունջը» կատակերգական ներկայացումը, որի մասին տնօրենը չցանկացավ մանրամասն խոսել, բայց խոստացավ, որ բազմաթիվ անակնկալներ կլինեն։
Ապրիլի 21-22-ին կկայանա Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի բեմադրության պրեմիերան։ Այս բեմադրության վրա աշխատանքը սկսել է Վահե Շահվերդյանը, իսկ ավարտին կհասցնի նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը։
Նա հավելեց, որ մայիսին թատրոնը երկու պրեմիերա կներկայացնի` «Մկների ժողովը»՝ Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի հիման վրա (ռեժիսոր՝ Նունե Կիրակոսյան,) և «Զառանցանք երկուսով»՝ Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա (ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան)։
«Մեր ամբողջ թատերախումբը զբաղված է լինելու, քանի որ ներկայացումներում տարբեր դերասաններ են ներգրավված։ Մենք մտածում ենք մեր հանդիսատեսի մասին, ուստի խաղացանկում ցանկացած ճաշակի ներկայացումներ ենք ներառել՝ դասական, ժամանակակից գործեր, կատակերգություններ, դրամաներ, մանկական ներկայացումներ և այլն»,-ասաց տնօրենը։
Մխիթարյանը նշեց, որ թատրոնը պարբերաբար մրցանակներ են ստանում, արտիստները հյուրախաղերի են մեկնում տարբեր երկրներ, ինչպես նաև փորձում են իրենց դրսևորել նոր դերերում։ Նրա համոզմամբ՝ թատրոնն այժմ վերելք է ապրում, և տեխնիկական հագեցվածության և հետաձգված վերանորոգման խնդիրները չեն խանգարում դրան։
Այս համատեքստում նա պատմեց, որ թատերախումբն արդեն հրավիրված է մի շարք փառատոների և պատրաստվում է այցելել ոչ միայն Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, այլև մի շարք հայկական քաղաքներ՝ մարզերի հանդիսատեսին ուրախացնելու համար:
Հայ երեխաներին կրկես շատ է պետք, կամ ինչպես Գագիկ Ավետիսյանը դարձավ Չարլի ծաղրածու
Լրահոս
0