00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ նպատակով են արգելում արտարժույթով վարկերը. մեկնաբանում է փորձագետը

© Sputnik / Andranik GhazaryanԿենտրոնական բանկ
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Կենտրոնական բանկ
Բաժանորդագրվել
Այս փոփոխություններով, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կնվազի դոլարայնացման մակարդակը, հետևաբար արտարժութային ռիսկերը կնվազեն։
Դոլարային վարկերից հրաժարվելու նախաձեռնությունը վարկառու քաղաքացիների` արտարժույթի տատանումների հետևանքով առաջացած ռիսկերի նվազեցման համար են։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը։
Նշենք, որ ՔՊ–ի կողմից «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին արգելել դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով վարկեր վերցնել ՀՀ բանկերից ու վարկային կազմակերպություններից։
Ինչ նպատակով են արգելում արտարժույթով վարկերը. մեկնաբանում է փորձագետը
Փորձագետի խոսքով` Հայաստանում դոլարայնացման մակարդակը բավականին բարձր է, ինչը նշանակում է, որ դոլարային վարկի պահանջարկը մեծանում և փոքրանում է՝ կախված դոլարի կուրսից։ Այս փոփոխություններով, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կնվազի դոլարայնացման մակարդակը, հետևաբար արտարժութային ռիսկերը կնվազեն։
«Կենտրոնական բանկն էլ պարբերաբար փորձում է ֆիզիկական անձանց, բնակչությանը հեռու պահել արտարժույթային սպեկուլյացիաներից կամ դրա հետ կապված որոշակի գործարքներից, ենթադրում եմ՝ այս համատեքստում է կատարվում փոփոխությունը»,–նշեց Աղաբեկյանը։
Թե որքանով սա կարող է ազդել այն քաղաքացիների վրա, որոնք արտերկրից տրանսֆերտների ձևով արտարժույթ են ստանում, փորձագետը կարծում է, որ պետք է առաջին հերթին հասկանալ, թե ՀՀ հիմնական ինչ արժույթով են տրանսֆերտները լինում` դոլարով, ռուբլով, թե եվրոյով, ապա գնահատել, թե փոխարժեքի տարբերության չափով ինչպես այն կազդի այդ մարդկանց վրա։ Ըստ նրա` մարդկանց թիվը, որոնց եկամուտը դոլարով է, մեծ չէ Հայաստանում, ինչպես նաև այն կայուն եկամուտ չէ։
Փորձագետն այստեղ այլ միտում չի տեսնում, քան ռիսկերը նվազեցնելը ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև պետության համար։
«Ֆինանսների նախարարությունը որոշակի նպատակ ունի աստիճանաբար մեծացնելու պետական պարտքի մեջ դրամով պարտքի կշիռը, որով նաև հենց ինքն է ուզում արտարժութային ռիսկերից իրեն զերծ պահել։ Այսինք ներքին պարտքի աստիճանական ավելացման նույնիսկ կառավարությունն է գնում, որպեսզի հետագա կախվածությունը արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից զերծ պահեն, դրանից ազատվեն»,–ասաց նա։
Շրջանառվող կարծիքներին, որ նման նախաձեռնությամբ փորձ է արվում հասարակությունից դոլարները հավաքել, որ հետագայում պետությունը պետական պարտքն ավելի էժան տարբերակով մարելու ճանապարհ գտնի, փորձագետը հակադարձում է` ընդգծելով, որ այս պահին բանկային համակարգը կամ ֆինանսական համակարգը որևէ կերպ արտարժույթը բնակչությունից վերցնելու խնդիր չունեն։
«Այն, որ իրենք դոլարի փոխարժեքն անընդհատ իջեցնում են, խոսում է այն մասին, որ իրենք որոշակիորեն հագենում են դոլարով։ Իրենք ունեն որոշակի սահմանափակումներ արտարժույթ ունենալու, և այս պայմաններում պետք է նվազեցնեն փոխարժեքը։ Ես չեմ կարծում, թե ֆինանսական համակարգը այդ խնդիրն ունի, կամ պետությունը խնդիր ունի կամ որևէ մեխանիզմով կարող է ուղղակի այդ արտարժույթը վերցնել իրեն, կարծում եմ՝ չափազանցված է»,–ասաց նա։
ԿԲ-ն գնաճը զսպելու առիթ չի տեսնում. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ
Հավելենք, որ օրինագիծը չի վերաբերվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք բիզնես վարկ են վերցնում:
Հայաստանի տնտեսական ցուցանիշները - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականին կազմել է շուրջ 14%
Լրահոս
0