00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքային օրենսգրքի հոդվածների գրեթե կեսը կփոխվի. ի՞նչ է նախատեսվում

CC BY 2.0 / Scott Winterroth / Գրասենյակային աշխատողներ
Գրասենյակային աշխատողներ - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Գրասենյակային աշխատողներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի այն համապատասխանի միջազգային պարտավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից 122–ը կա՛մ փոփոխել, կա՛մ լրացնել։ Կառավարությունն արդեն տվել է իր հավանությունը, այն կքննարկվի ԱԺ–ում։ Այսօր կայացած ասուլիսին այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

«2015թ.–ից հետո նման լայնածավալ փոփոխություն օրենսգրքում տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք այս փոփոխություններին դիմել, քանի որ պետք է ժամանակին համահունչ գնալ»,–ասաց նա։

Փոխնախարարը նշեց պատճառները, թե այս փոփոխություններն ինչու են անհրաժեշտ։
«Օրինակ` աշխատող– գործատու փոխհարաբերություններում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունեցել, ու դրանք կարգավորելու համար օրենքի դրույթները բավարար չեն։ Երկրորդը` մենք բիզնես միջավայրից էինք ստանում առաջարկներ, որոնք պետք էր կարգավորել և երրորդ` ամենակարևորը` օրենքը պետք էր միջազգային պարտավորություններին համապատասխանեցնել»։
Օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է երեխաների աշխատանքի իրավունքին։ Նախարարությունն առաջարկում է հստակ սահմանել` երեխաները կարող են աշխատել միայն կրթական ժամերից դուրս։ Կոնկրետ կնշվի նաև, թե որ երեխաները ինչով կարող են զբաղվել։
Օրենքի փոփոխություններից մեկն էլ վերաբերում է մանկահասակ երեխա ունեցող մայրերին։ Եթե նախկինում քիչ աշխատանքային ժամեր նախատեսվում էր միայն մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց համար, ապա հիմա առաջարկվում է շեմը բարձրացնել մինչև 2 տարեկան։
Կկարգավորվի նաև կենսաթոշակային տարիքի աշխատողների համար նախատեսված դրույթները։
«Նախագծով նախատեսում ենք հանել աշխատանքից ազատելու կենսաթոշակային տարիքի հիմքը։ Այսպիսով` կենսաթոշակային տարիքում գտնվող անձը կարող է շարունակել աշխատել, եթե գործատուն ունի այդ ցանկությունը։ Շատ դեպքերում գործատուն ցանկանում է պահել իր աշխատակցին, բայց օրենքից ելնելով` ընկնում է քաշքշուկների մեջ, այսուհետ այս հարցը կլուծվի»,– նշեց Սարգսյանը։
Նախատեսվում է նաև աշխատանքային արտոնություններ սահմանել ռազմական գործողությունների ժամանակ զինհաշմանդամություն ստացածների ու նրանց ընտանիքի անդամների համար։
«Եթե հաստիքների կամ աշխատողների քանակի կրճատման խնդիր լինի, ապա նրանք կունենան արտոնություններ»,– ասաց նա։
Կվերանայվի նաև աշխատանքային օրենսգրքում արձակուրդի մասին հոդվածը։ Նախկինում նոր աշխատակցին արձակուրդ տրամադրվում էր միայն 6 ամիս նույն գործատուի մոտ աշխատելուց հետո։ Օրենքի փոփոխությամբ` գործատուի համաձայնությամբ հնարավոր կլինի արձակուրդ տրամադրել ավելի վաղ։
Իսկ եթե աշխատակիցը 2.5 տարի ինքնակամ չի գնացել արձակուրդ, ապա գործատուն իրավունք կունենա նրան առանց դիմումի ուղարկել արձակուրդ, որպեսզի խուսափի տեսչական մարմնի տուգանքներից։
Լրահոս
0