00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում. փոխարտգործնախարարը՝ Իրանի դերի մասին

© Photo : Facebook / Vahan KostanyanВаан Костанян
Ваан Костанян - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Բաժանորդագրվել
Վահան Կոստանյանի խոսքով ՝ Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում էր Հայաստանի դեմ ավելի մասշտաբային ագրեսիայի։ Al-Monitor պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Բաքվի ագրեսիվ ծրագրերը շատ ավելի մասշտաբային էին, քան այն ռազմական գործողությունները, որ տեղի ունեցան սեպտեմբերի 13-14-ին: Վահան Կոստանյանի խոսքով` Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ է 2022թ.–ի սեպտեմբերին հաջողվել խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։
Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։
«Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, դրանք Հայաստանի բնական դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,– ասել է նա:
Անդրադառնալով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերին` պաշտոնյան հայտարարել է, որ իրանական զենքի գնումը չի մտնում ՀՀ ծրագրերի մեջ։
Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին` արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելը, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրելը և ստիպելը Հայաստանին զիջումների գնալ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
Լրահոս
0