https://armeniasputnik.am/20230201/hajastanum-evs-karvogh-e-zarganal-ajs-spvortadzevy-abu-dabii-avtvoarshavi-haghtvogh-artur-gvorvojan-54650282.html
Հայաստանում ևս կարող է զարգանալ այս սպորտաձևը. Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյան
Հայաստանում ևս կարող է զարգանալ այս սպորտաձևը. Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյան
Ջավախքում ծնված և Ռուսաստանում ապրող արշավորդը ներկայացնում է Հայաստանը։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T15:40+0400
2023-02-01T15:40+0400
2023-02-01T15:44+0400
ավտոարշավ
հայաստան
աբու դաբի
մրցույթ
սպորտ
հաղթանակ
արթուր գորոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/01/54646228_0:0:1600:901_1920x0_80_0_0_aa6c3b805b28acfabbf33b18c0c49f95.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես չկան ավտոարշավային մրցումների համար նախատեսված վազքուղիներ, սակայն մեր երկրում միանգամայն հնարավոր է զարգացնել այս ավտոսպորտը։ Համոզված է հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Գորոյանը նշեց, որ մտադիր է նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը և կարծում է, որ դա միանգամայն հնարավոր է, կարևորը սկսելն է։Գորոյանը թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովի հետ հաղթանակ է տարել հունվարի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած TCR շարքի 6-ժամյա մրցավազքում: Նա 6 վայրկյան շուտ է կարողացել ավարտել հիմնական մրցակից «Wolf – Power Racing»-ի անձնակազմից։Հենց սկզբից Գորոյանն իր համար որոշեց, որ մրցույթներում և մրցումներում ներկայացնելու է իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը, թեև ծնվել է Վրաստանում և ապրում է Ռուսաստանում։ Նա հանդես է գալիս 4, 6, 12 և 24 ժամ տևողությամբ մրցարշավներում:«Հայաստանում կա հնարավորություն, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, մրցել, սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մարզաձևում հսկայական ներուժ կա, և հայ արշավորդները կարող են լավ արդյունքների հասնել ու Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում», - նշեց Գորոյանը։Ասում է` սպորտաձևը մեր երկրում զարգացնելու գաղափարը կա, բայց նաև մեծ գումարներ են պետք։Մեկ մրցույթում կարտինգի թիմի մասնակցության համար անհրաժեշտ է միջինը 50–70 հազար դոլար: Օրինակ՝ Լե Մանի ավտոարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է 1 միլիոնից մինչև 3 միլիոն դոլար։
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/01/54646228_0:0:1424:1068_1920x0_80_0_0_9a62ae91b45cc01ee4a9a7d74cde5749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավտոարշավ, հայաստան, աբու դաբի, մրցույթ, սպորտ , հաղթանակ, արթուր գորոյան
ավտոարշավ, հայաստան, աբու դաբի, մրցույթ, սպորտ , հաղթանակ, արթուր գորոյան
Հայաստանում ևս կարող է զարգանալ այս սպորտաձևը. Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյան
15:40 01.02.2023 (Թարմացված է: 15:44 01.02.2023) Ջավախքում ծնված և Ռուսաստանում ապրող արշավորդը ներկայացնում է Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես չկան ավտոարշավային մրցումների համար նախատեսված վազքուղիներ, սակայն մեր երկրում միանգամայն հնարավոր է զարգացնել այս ավտոսպորտը։ Համոզված է հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Գորոյանը նշեց, որ մտադիր է նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը և կարծում է, որ դա միանգամայն հնարավոր է, կարևորը սկսելն է։
Գորոյանը թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովի հետ հաղթանակ է տարել հունվարի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած TCR շարքի 6-ժամյա մրցավազքում: Նա 6 վայրկյան շուտ է կարողացել ավարտել հիմնական մրցակից «Wolf – Power Racing»-ի անձնակազմից։
Հայ ավտոարշավորդի մարզական կարիերան սկսվել է 2009 թվականին կարտինգում, որի արդյունքում դարձել Է Ռուսաստանի չեմպիոն: Այնուհետև նա հանդես է եկել GT1, GT2, GT3 մրցումներում։ 2013 թվականին ստացել է C կարգի լիցենզիա, որը նրան թույլ է տվել հանդես գալ առաջին կարգի միջազգային մրցումներում։ Հիմա արդեն Արթուր Գորոյանը B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունի։
Հենց սկզբից Գորոյանն իր համար որոշեց, որ մրցույթներում և մրցումներում ներկայացնելու է իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը, թեև ծնվել է Վրաստանում և ապրում է Ռուսաստանում։ Նա հանդես է գալիս 4, 6, 12 և 24 ժամ տևողությամբ մրցարշավներում:
«Հայաստանում կա հնարավորություն, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, մրցել, սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մարզաձևում հսկայական ներուժ կա, և հայ արշավորդները կարող են լավ արդյունքների հասնել ու Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում», - նշեց Գորոյանը։
Ասում է` սպորտաձևը մեր երկրում զարգացնելու գաղափարը կա, բայց նաև մեծ գումարներ են պետք։
Մեկ մրցույթում կարտինգի թիմի մասնակցության համար անհրաժեշտ է միջինը 50–70 հազար դոլար: Օրինակ՝ Լե Մանի ավտոարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է 1 միլիոնից մինչև 3 միլիոն դոլար։