00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Սաշա Կատվալյան
Աղբատար 10 մեքենաները խափանվել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. Սաշա Կատվալյան
11:14
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, գործազրկությունն էլ 2 տարում նվազել է. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան
 - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Նախարարն ընդգծում է, որ մոտավորապես 37.000 իրավաբանական անձ է ստեղծվել, որից 12.000–ը ՍՊԸ կամ ՓԲԸ է։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործազրկությունը երկու տարում նվազել է՝ 18.6 տոկոսից 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով հասնելով 11.6 տոկոսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Չորրորդ եռամսյակի տվյալներով գուցե գործազրկության այդ երկնիշ ցուցանիշն այլևս չլինի»,– ասաց Քերոբյանը։
Նկատառմանը, որ վերջին երկու տարում ոչ մի գործարան չի բացվել, նոր արտադրություններ չեն ստեղծվել, այդ ինչպես է գործազրկությունը նվազել, նախարարը շեշտեց` բազմաթիվ ընկերություններ են բացվել։ Նա ընդգծեց, որ մոտավորապես 37.000 իրավաբանական անձ է ստեղծվել, որից 12.000–ը ՍՊԸ կամ ՓԲԸ է։ Քերոբյանի պնդմամբ` այդ ընկերությունների մեծ մասի շրջանառությունը աննախադեպ աճ է գրանցել։
«Առաջին անգամ Հայաստանը 3 երկրի հետ ունի 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն։ Սովորաբար դրանք միայն Ռուսաստանն ու Չինաստանն էին, այժմ Արաբական Միացյալ Էմիրություններն էլ են այդ ցուցակում։ Եվս 4 երկրի հետ` Գերմանիայի, Իրանի, ԱՄՆ–ի, Վրաստանի, մեր առևտուրը 500 մլն–ից ավելի է»,– նշեց Քերոբյանը։
Անդրադառնալով երկրում առկա աղքատությանը` նախարարը շեշտեց, որ մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, քան 1 տարի առաջ։ Նա ընդգծեց` հաշվի առնելով այն ներառականությունը, որը կա տնտեսական աճի մեջ, կարելի է ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում։
«Ես էլ տաքսի եմ նստում, վարորդն ասում է. «Ե՞րբ լավ կլինի»։ Հարցնում եմ` 1 տարի առաջ ու հիմա եղած եկամտում տարբերություն չկա՞, ասում է կա` ավելացել է։ Այս պարագայում չեմ հասկանում, թե ինչից են դժգոհում»,– ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նա շեշտեց, որ Հայաստանում 704.000 աշխատատեղ կա, ինչը 45.000–ով ավելի է, քան 1 տարի առաջ, իսկ տարեկան միջին աշխատավարձը 252.000 է, ինչը մոտ 19 տոկոսով ավելին է, քան 1 տարի առաջ։
Հայաստանում նվազագույն աշխատավարձն աճել է․ տվյալներ՝ մերձավոր արտերկրի երկրների վերաբերյալ
Լրահոս
0