Փաշինյանը վարել է ՔՊ կուսակցության վարչության նիստը. նշանակումներ են եղել

© Photo : Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին
Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիստի ընթացքում քննարկվել են Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի– Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը` հավելելով, որ այն տեղի է ունեցել երեկ` հունվարի 31–ին։
Նշվում է, որ նիստի ընթացքում կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։
Քննարկվել են կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ եւ կարգապահական հարցեր։
Լրահոս
0