https://arm.sputniknews.ru/20230201/zvohvatsi-marminy-nujnakanacvel-e-hajkakan-kvoghmin-e-pvokhancvel-vahe-tvorvosjani-marminy-54649823.html
Զոհվածի մարմինը նույնականացվել է. հայկական կողմին է փոխանցվել Վահե Թորոսյանի դին
Զոհվածի մարմինը նույնականացվել է. հայկական կողմին է փոխանցվել Վահե Թորոսյանի դին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին էր փոխանցել հունվարի 27-ին։ 01.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-01T15:37+0400
2023-02-01T15:37+0400
2023-02-01T15:43+0400
հայաստան
զինծառայող
գոռ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_0:32:1600:932_1920x0_80_0_0_9feaaed2f4c33c139a638e88bde5ab3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվար – Sputnik. Ադրբեջանի կողմից փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է` նա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։Ավելի վաղ News.am-ը զրուցել էր Վահեի հոր` Արամ Թորոսյանի հետ, որն ասել էր` զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը գլխի, ոտքի և ձեռքի վիրավորում էր ստացել։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապ էր հաստատել ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_90:0:1510:1065_1920x0_80_0_0_032df3b722b6ee43da8b0b1be7612cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, զինծառայող, գոռ աբրահամյան
հայաստան, զինծառայող, գոռ աբրահամյան
Զոհվածի մարմինը նույնականացվել է. հայկական կողմին է փոխանցվել Վահե Թորոսյանի դին
15:37 01.02.2023 (Թարմացված է: 15:43 01.02.2023) Ադրբեջանը հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին էր փոխանցել հունվարի 27-ին։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվար – Sputnik. Ադրբեջանի կողմից փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է` նա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ
News.am-ը զրուցել էր Վահեի հոր` Արամ Թորոսյանի հետ, որն ասել էր` զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը
հայտնել էր, որ Ադրբեջանը հունվարի 27-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վահեն 9 ամսվա զինծառայող է եղել, Կապանի զորամասից Ներքին Հանդ գյուղի դիրքեր էին տարել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը գլխի, ոտքի և ձեռքի վիրավորում էր ստացել։ Այդպես նա մնացել էր ձորակում։ Սեպտեմբերի 15-ին վիրավոր վիճակում կապ էր հաստատել ընկերոջ հետ և բացատրել, որ Ներքին Հանդում է։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 224–ի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Նշենք, որ
ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` սեպտեմբերից անհետ կորած է համարվում 3 զինծառայող։