00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին Պուտինը ժամանել էր կոնկրետ առաջարկություններով. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՀանդիպման ժամանակ
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Հանդիպման ժամանակ
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել էր կոնկրետ առաջարկություններով։ Այս մասին Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով»,–ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլ նաև շահագրգռված է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և Հայաստանը շատ հետաքրքրված է, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:
«Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները»,–ասել է նա։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Премьер-министры Армении и России Никол Пашинян и Михаил Мишустин на встрече в рамках прошедшего в Алматы заседания Евразийского межправительственного совета (2 февраля 2023). Казахстан - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, ՀՀ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր և զգայուն հարց է հայ–ռուսական երկկողմ հարաբերություններում: Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, բայց Հայաստանում` անվտանգության ոլորտում ոչ այնքան լավ իրավիճակ է:
«Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության՝ պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ»,–ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է ՀԱՊԿ-ին և հույս հայտնել, որ կհաջողվի լուծել բոլոր հարցերը:
Լրահոս
0