https://armeniasputnik.am/20230202/irany-pataskhan-kta-israjelin-spahani-hardzakman-hamar-erb-anhrazhesht-hamari-54695491.html
Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի
Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի
Իրանցի դիվանագետն ավելի վաղ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված իր նամակում Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու էր անվանել Թել Ավիվին: 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T14:16+0400
2023-02-02T14:16+0400
2023-02-02T14:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/03/33895242_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc0d0580b1c8da26ca61f6fbacb4ea92.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխան տալ Իսրայելին Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար «այնտեղ և այն ժամանակ, երբ հարմար է գտնում»: ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։Ավելի վաղ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Թել Ավիվին անվանել էր Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու:Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/03/33895242_110:0:1466:1017_1920x0_80_0_0_2aa2796a70d42b579497e10cfd2b75f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի
14:16 02.02.2023 (Թարմացված է: 14:24 02.02.2023) Իրանցի դիվանագետն ավելի վաղ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված իր նամակում Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու էր անվանել Թել Ավիվին:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխան տալ Իսրայելին Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար «այնտեղ և այն ժամանակ, երբ հարմար է գտնում»: ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։
Ավելի վաղ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Թել Ավիվին անվանել էր Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու:
«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն է վերապահում ազգային անվտանգության պաշտպանության լեգիտիմ և անքակտելի իրավունք ու վճռական պատասխանի իրավունք՝ Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ ոչ իրավաչափ գործողության այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։