«Կշարունակենք աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ–ն պատասխանել է Թովմասյանին

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոցГенеральный секретарь Совета Европы Мария Пейчинович-Бурич
Генеральный секретарь Совета Европы Мария Пейчинович-Бурич - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԽ–ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ գրություններին:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Միրոսլավ Պապան` պատասխանելով ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին։
Թովմասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ է հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։ Նա Միրոսլավ Պապայի պատասխան նամակը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
«ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին։ Բացի այդ, հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը»,–ասված է Թովմասյանին ուղղված նամակում։
Պատգամավորը միաժամանակ ընդգծել է, որ դատապարտումները քիչ են, պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0