00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց ենք գրանցել, բայց գոնե «անհամեմատ ավելի լավ ենք ապրում»

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն ճիշտ են ասում իմաստուն մարդիկ. «Կոռուպցիան այն է, երբ իշխանությունը ծառայում է ինքն իրեն, այլ ոչ թե քաղաքացիներին»։
Նկատե՛ք, խոսքը ոչ թե փողի մասին է, այլ այնպիսի որոշումների, որոնք բխում են ոչ թե մեր՝ հասարակ մահկանացուներիս, այլ գերազանցապես հենց իշխանության կամ նրա առանձին ներկայացուցիչների շահերից։ Օրինակ` կառավարությունը կլորիկ գումար է հատկացնում մի ընկերության, որը պիտի ասֆալտապատի այսինչ ճանապարհները։ Լրագրողները պարզում են՝ այդ ընկերության հետ անմիջական կապ ունի Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հարազատ եղբայրը։ Եվ ի՞նչ։ Բացարձակ ոչինչ։ Եթե խորհրդարանի խոսնակի եղբայրն է, ուրեմն ասֆալտի գործով զբաղվելու իրավունք չունի՞։ Մարդը պիտի՞ մի տեղ աշխատի, թե՞ ոչ։ Ինչ է, չե՞ք ուզում, որ «կտրիճ Դավոն լավ ըլնի»։
Այնինչ, օրինակ, Չեխիայում մի քանի տարի առաջ, երբ պարզվեց, որ վարչապետ Անդրեյ Բաբիշն այն սուբսիդիան, որը Չեխիային տվել էր Եվրամիությունը, հատկացրել է սեփական ընկերությանը, որի հետ պաշտոնապես իբր կապ չուներ, բողոքի հսկայական ալիք բարձրացավ, բազմահազարանոց ցույցերի մասնակիցները պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Այս տարի Բաբիշը փորձեց երկրի նախագահ դառնալ, բայց չեխերը, հիշելով նրա անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալը, չընտրեցին։ Տարօրինակ մարդիկ են չեխերը, մենք մեր հարազատ իշխանություններին, որոնց օրոք պարտություն ենք կրել, տարածքներ ենք կորցրել, կրկին մեծ սիրով ընտրում ենք, իսկ իրենք ինչ-որ սուբսիդիայի պատճառով զրկում են կոռումպացված գործչին նախագահական աթոռը վայելելու հաճույքից։ Չեն ուզում էլի, որ այդ չեխ «Դավոն լավ ըլնի»։
Մեզ մոտ՝ Հայաստանում, համակարգային կոռուպցիան վերացել է։ Ես չեմ ասում, իշխանական թիմի անդամներն են անընդհատ կրկնում ու կրկնում այս միտքը։ Բայց ամենաուրախալին այն է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին համընթաց էապես աճում են որոշ ղեկավարների եկամուտները։ Երբ մի քանի տարի առաջ վարչապետին հարցրել են, թե ինչու են բարձրացվել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձները, նա մանրամասն բացատրել է. «Երբ որ այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք, չասենք, որ այդ մարդկանց այնքան քիչ ենք վճարել, որ նրանց այլ տարբերակ չենք թողել, քան գնալ կոռուպցիոն գործարքներ փնտրելու»։
Գիտեք, հիմա նոր եմ հասկանում, թե Հայաստանում ինչու են այդքան ցածր կենսաթոշակները։ Ախր, ի սկզբանե հայտնի է, որ մեզ՝ թոշակառուներիս, երբեք ոչ ոք կաշառք չի տա, ուրեմն իշխանություններն էլ խղճի խայթ չեն զգա։ Էլ ինչո՞ւ այնքան բարձրացնեն թոշակներս, որ կարողանանք մարդավայել ապրել։
Վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը հետընթաց է գրանցել։ Էլի ես չեմ ասում։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ օրերս հրապարակված զեկույցի համաձայն մեր երկիրն անցած տարի կոռուպցիայի ընկալման սանդղակում զիջել է դիրքերը, այն էլ՝ միանգամից 5 հորիզոնականով։ Նախանցած տարի մենք աշխարհի 180 երկրների ցուցակում 58-րդն էինք, հիմա իջել ենք և հայտնվել 63-րդ տեղում։ Կասեք, դե լավ, մեծ բան չի։ Ինչ-որ չափով կարող եմ համաձայնել, բայց էստեղ ուրիշ հանգամանք կա։ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» իր ամենամյա ցանկում երկրները դասավորում է ըստ այսպես կոչված կոռուպցիայի համանիշի՝ որքան ավելի լավ ցուցանիշ ունես, այնքան տեղդ ավելի բարձր է։
Դեռ 2019 թվականին կառավարությունն իր առջև նպատակ էր դրել հասնել այն բանին, որ մեր ցուցանիշը լինի 55։ Համաձայնե՛ք, մի ֆանտաստիկ, անհասանելի նպատակ չի. մեր հարևան Վրաստանն, օրինակ, արդեն 2016 թվականին էր այդ սահմանագիծը նվաճել և դրանից հետո 55-ից ներքև չի իջել։ Իսկ մենք իսկի 50-ից վերև չբարձրացանք, հիմա էլ սկսել ենք ցած գլորվել։
Բայց մեծ հոգ չէ, կարևորը, որ հիմա մենք՝ հայաստանցիներս, անհամեմատ ավելի լավ ենք ապրում, քան մեկ տարի առաջ։ Դե՞մ եք։ Բոլոր առարկությունները՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարին։ Նա է այս ուրախալի լուրը հայտնել։
Վահան Քերոբյան
 - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2023
Մարդիկ միջինում սկսել են ավելի լավ ապրել, գործազրկությունն էլ 2 տարում նվազել է. Քերոբյան
Լրահոս
0