00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշուստինը հայ գործարարներին առաջարկել է ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Հայաստանի հետ առևտրում ռեկորդային ցուցանիշի մասին` առաջարկելով նոր նախագծեր սկսել և հայ գործարարներին հրավիրելով ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում:
«Կառավարությունների մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում առևտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ և, չնայած բարդ արտաքին կոնյունկտուրային, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավարը Ալմաթիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ «Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերն է և նրա տնտեսության մեջ գլխավոր ներդրողը»: «2022 թվականի հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 77%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն գերազանցել է 4 մլրդ 100 մլն դոլարը, ինչն այսօրվա դրությամբ ռեկորդ է մեր փոխադարձ առևտրում»,-արձանագրել է Միշուստինը:
Նրա տվյալներով` «կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար, ռուսական ավելի քան 40 առաջատար ընկերություններ աշխատում են հայկական շուկայում, Հայաստանի խոշորագույն հարկատուների թվում են»։
«Առաջարկում ենք առավել ակտիվորեն նոր համատեղ նախագծեր գործարկել»,- Փաշինյանին է դիմել Միշուստինը։ Նրա կարծիքով` նախագծերը կարող են վերաբերել արդյունաբերական ինտեգրմանը, խաղաղ ատոմին, էներգետիկային, տրանսպորտին, լոգիստիկային, թվային տեխնոլոգիաներին։
«Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար` ոչ բարեկամական պետությունների հեռանալով պայմանավորված»,-կարծում է ՌԴ վարչապետը։ Նա հստակեցրել է, որ նկատի ունի ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև փոքր և միջին ձեռնարկությունները։
«Մենք նոր դինամիկա ունենք առևտրատնտեսական հարաբերությունների և փոխադարձ առևտրի ոլորտում, շատ լավ, մեծ աճ ունենք»,-համաձայնել է ՀՀ վարչապետը: «Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է»,-կարծում է Փաշինյանը։ Նա ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել ծագող հարցերի օպերատիվ լուծման համար։
ՌԴ–ն կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը. Միշուստին
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, մեր երկրները կապված են եղբայրական բարի հարաբերություններով, որոնք հիմնված են ռուս և հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա»,-վստահեցրել է Միշուստինը: Նա հավելել է, որ «ավանդաբար հատուկ նշանակություն է տրվում կրթության ոլորտին, ռուսական բուհերում սովորում է մոտ 5 հազար հայ ուսանող, առաջիկա ուսումնական տարվա համար 250 կրթաթոշակի քվոտա է հատկացվել ՌԴ կառավարության գծով»:
Ռուսաստանի վարչապետը Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները:
Լրահոս
0