https://armeniasputnik.am/20230202/nikvol-pashinjany-tiknvoj-het-meknel-e-ghazakhstan-54680694.html
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին: 02.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-02T10:02+0400
2023-02-02T10:02+0400
2023-02-02T10:19+0400
աննա հակոբյան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1751/16/17511635_0:71:1364:838_1920x0_80_0_0_ab7125323e7937d63267fcf4b3948590.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 2-3-ը Ալմաթիում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում կհանդիպի ՌԴ վարչապետի հետԲացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիրՓետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1751/16/17511635_76:0:1288:909_1920x0_80_0_0_8b4bb2c6bc0c2a6d970cdc6e5c976395.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աննա հակոբյան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
աննա հակոբյան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ղազախստան
10:02 02.02.2023 (Թարմացված է: 10:19 02.02.2023) Վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք»,–շեշտում են կառավարությունից:
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 2-3-ը Ալմաթիում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ուԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։