00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի տարածքում հայտնված օդապարիկը պատկանում է Չինաստանին. ՉԺՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Չինաստանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Չինաստանի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Չինաստանը վստահեցրել է, որ շփումների միջոցով կկարգավորի ֆորսմաժորային հանգամանքներով պայմանավորված միջադեպը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի երկնքում նկատված օդապարիկը քամու պատճառով է շեղվել երթուղուց: Այս հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարարությունը։

«Չինաստանը ցավում է, որ օդապարիկն անհաղթահարելի ուժի հանգամանքների պատճառով սխալմամբ հայտնվել է ԱՄՆ–ի տարածքում»,- նշել է ԱԳՆ-ն:

Գերատեսչությունը մանրամասնել է` օդապարիկը երթուղուց լրջորեն շեղվել է քամու ու ինքնակառավարման սահմանափակ հնարավորությունների պատճառով:
«Չինաստանը կշարունակի շփումների միջոցով պատշաճ կերպով կարգավորել ֆորսմաժորային հանգամանքներով պայմանավորված այս միջադեպը», - շեշտել է գերատեսչությունը։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է հայտնվել, զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, իրավիճակի մասին տեղեկացրել են նախագահ Ջո Բայդենին, Վաշինգտոնը նաև կապ է հաստատել Պեկինի հետ։
ԱՄՆ պետքարտուղարը հնարավոր է` հանդիպի Չինաստանի նախագահին
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարել էին, որ օդապարիկը հսկողության տակ են առել այն պահից, երբ մի քանի օր առաջ մտել է ԱՄՆ օդային տարածք, և հետևում են ռազմական ավիացիայի միջոցով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու օդապարիկի հետ կապված միջադեպը: Պաշտոնյան ասել է, որ ռազմական հրամանատարությունը քննարկել է Մոնտանայի վրայով օդապարիկը խոցելու հնարավորությունը, բայց ի վերջո որոշել են այդ քայլին չգնալ, քանի որ բեկորները կարող են ընկնել մարդկանց վրա։
ԱՄՆ–ն ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողն ու ամենամեծ շարժիչն է. Չինաստանի ԱԳՆ
Լրահոս
0