«Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցությունից դուրս եկած կալանավորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

© Photo : official site of the Criminal Executive ServiceԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալանավորված անձը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոցներ են և նախատեսված են անձնական օգտագործման համար:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձի մոտ թմրամիջոցին նմանվող զանգված է հայտնաբերել, հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն:
Վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված:
Կալանավորված անձը հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար:
Լրահոս
0