https://armeniasputnik.am/20230203/chenq-karogh-dashnakicneric-pahanjel-ishkhanutjunic-hajamet-linel-tevanjany-lavrvovi-asatsi-masin-54765094.html
Չենք կարող ՌԴ-ից պահանջել մեր իշխանությունից հայամետ լինել. Թևանյանը` Լավրովի ասածի մասին
Չենք կարող ՌԴ-ից պահանջել մեր իշխանությունից հայամետ լինել. Թևանյանը` Լավրովի ասածի մասին
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը, Լաչինի միջանցք հասկացողությունը... 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T12:16+0400
2023-02-03T12:16+0400
2023-02-03T17:27+0400
սերգեյ լավրով
հարցազրույց
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54769802_0:19:1601:919_1920x0_80_0_0_247af68411bf74bbf157c031e0aaf51d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մենք չենք կարող այլ պետություններին, այդ թվում մեր դաշնակիցներից պահանջել լինել ավելի հայամետ, քան ՀՀ իշխանությունն է։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած Լաչինի թեմայով լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ կատարած հայտարարությանը։ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել էր` Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։Նա նշեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը, Լաչինի միջանցք հասկացողությունը վերացվել է, ինչն էլ ֆիքսել է Լավրովը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է նկատել` դրան հակադրվող որևէ արձագանք չի եղել։Ալմա Աթայի հռչակագիրը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համատեքստում առաջին անգամ հիշատակվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։ Այնուհետև այն հիշատակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի հայտարարության մեջ։Ինչպես ավելի վաղ նշել էր Լավրովը, հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են ԱՊՀ-ն և հաստատում սահմանների անխախտելիությունը։ Լավրովի խոսքով` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Հայկական կողմն իր հերթին նշում է, որ հռչակագիրը ստորագրել է վերապահումներով, որոնք հաշվի են առնում 1991թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեն: Ադրբեջանն այդ վերապահումները չի ընդունում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54769802_0:0:1423:1067_1920x0_80_0_0_0f892981a9d38bbd1e402f8939994d7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, հարցազրույց, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան
սերգեյ լավրով, հարցազրույց, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան
Չենք կարող ՌԴ-ից պահանջել մեր իշխանությունից հայամետ լինել. Թևանյանը` Լավրովի ասածի մասին
12:16 03.02.2023 (Թարմացված է: 17:27 03.02.2023) Անդրանիկ Թևանյանը նշեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը, Լաչինի միջանցք հասկացողությունը վերացվել է։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մենք չենք կարող այլ պետություններին, այդ թվում մեր դաշնակիցներից պահանջել լինել ավելի հայամետ, քան ՀՀ իշխանությունն է։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կազմակերպած Լաչինի թեմայով լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ կատարած հայտարարությանը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված
հարցազրույցում ասել էր` Հայաստանը բռնազավթել էր Ադրբեջանի շրջակա 7 շրջանները, և Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։
«Եթե ՀՀ իշխանությունը Պրահայում ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա մնացած բոլորի հայտարարությունները տեղավորվում են դրա շրջանակներում։ Երբ Լավրովը հայտարարում է, որ Ալմա Աթայի հռչակագրով, որով ՀՀ—ն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց սահմանները, իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղն էլ է ներառվում, թող ՀՀ իշխանությունները պատասխանեն Լավրովին և ասեն` հռչակագրի վերապահումները պետք է հաշվի առնել»,–ասաց Թևանյանը։
Նա նշեց, որ Պրահայում կայացած հանդիպումից հետո ֆունդամենտալ կերպով փոխվել է ԼՂ հետ կապված տրամաբանությունը, Լաչինի միջանցք հասկացողությունը վերացվել է, ինչն էլ ֆիքսել է Լավրովը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները համաձայն չեն դրան, ապա պետք է նկատել` դրան հակադրվող որևէ արձագանք չի եղել։
Ալմա Աթայի հռչակագիրը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համատեքստում առաջին անգամ հիշատակվել է
2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։
Այնուհետև այն հիշատակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների
2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ նշել էր Լավրովը, հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են ԱՊՀ-ն և հաստատում սահմանների անխախտելիությունը։ Լավրովի խոսքով` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Հայկական կողմն իր հերթին նշում է, որ հռչակագիրը ստորագրել է վերապահումներով, որոնք հաշվի են առնում 1991թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեն: Ադրբեջանն այդ վերապահումները չի ընդունում։