00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել IT պարկի էկոհամակարգը և հասնել տեխնո–ինքնիշխանության. Միշուստին

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Բաժանորդագրվել
Միշուստինը համոզված է, որ միության պետությունների բոլոր կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն այդ գործին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ձգտել տեխնոլոգիական ինքնիշխանության՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը «հնգյակի» ներսում։
«Սա կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի անվտանգության, տնտեսությունների ճյուղերի դինամիկ զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման հարց է»,- ասել է նա Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվայնացման ամենամյա միջազգային համաժողովի լիագումար նիստում:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ դա հատկապես կարևոր է երիտասարդների համար, որոնք սովոր են բջջային հավելվածների միջոցով արագ, որակյալ և ժամանակակից ծառայություններին:
«Անցյալ տարին ակնհայտ ցույց տվեց, որ մենք չենք կարող ապավինել արևմտյան ընկերություններին՝ որպես «երկաթի», ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մատակարարների, - պարզաբանել է Միշուստինը՝ ընդգծելով, որ «ժամանակակից աշխարհում սեփական լուծումների բացակայությունը նշանակում է գաղութային կախվածություն այն երկրներից, որոնք ունեն այդ ռեսուրսները և առաջ են մղում գլոբալ մասշտաբով:
Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․Փաշինյան
«Անկասկած, գոյություն ունեցող պրոդուկտները հարմար են։ Տարիների ընթացքում մենք արդեն սովոր ենք դրան։ Բայց մի հիանալի օր դրանց հասանելիությունը կարող է արգելափակվել, ինչը սեփական լուծումների և որևէ այլընտրանքի բացակայության դեպքում կհանգեցնի մնացած աշխարհից քրոնիկ կերպով հետ մնալուն: Մենք կարո՞ղ ենք մեզ նման բան թույլ տալ»,-հարցրել է նա և միանշանակ պատասխանել․ «Իհա՛րկե ոչ»։
Միաժամանակ Ռուսաստանի վարչապետը կոչ է արել իրատես լինել։
«Մեր երկրներից ոչ մեկը չունի սպառողական շուկայի բավարար ծավալ, որպեսզի առաջատար տեխնոլոգիաների ստեղծում ու զարգացում ապահովի։ Բայց համագործակցության հիման վրա մենք կարող ենք հասնել դրան»,-շեշտել է նա։
Միշուստինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ոչ մի պետություն կամ միավորում չի կարող լիակատար տեխնոլոգիական անկախության հավակնել։ «Տնտեսության առանցքային ոլորտներում սեփական արտադրանքի և արտադրությունների բացակայությունը մեզ անթույլատրելի չափով խոցելի է դարձնում։ Ուստի մենք պետք է որոշենք ինքնաբավության փոխադարձ ընդունելի հավասարակշռությունը, որին բոլորս պետք է ձգտենք»,-կարծում է ՌԴ կառավարության նախագահը։
Նա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին նաև առաջարկել է միավորման տարածքում զարգացնել IT-պարկերի էկոհամակարգը:
«Պարկերի նման համակարգը հնարավորություն կտա առաջ մղել նոր տեխնոլոգիական մշակումները, գործարկել ստարտափները»,-ասել է ՌԴ վարչապետը:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը բաց է ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար, նրանց համար պայմաններ է ստեղծում, մասնավորապես՝ հեշտացրել է կացության կարգավիճակ ստանալը։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։
Ճգնաժամի օրերին կարևոր լուծում էր «Ճամփորդի՛ր առանց Covid 19–ի» հավելվածը. Փաշինյան
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Լրահոս
0