00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեք դեսպաններին Լաչինով տանենք Արցախ, որ տեսնեն` ճանապարհը բաց է, թե փակ. Արամ Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սարգսյան
Արամ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Արամ Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամ Սարգսյանը կարծում է, որ հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Լաչինի ճանապարհով Արցախ տանել, որպեսզի տեսնեն` ճանապարհը բա՞ց, թե՞ փակ է։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ։
«Հաշվի առնելով այն, որ ինչ հավաքվել է Գորիսում որպես հումանիտար օգնություն՝ մնացել է այնտեղ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հաագայի դատարանում Ադրբեջանի կողմից վարձված փորձագետներն ասում էին` ճանապարհը բաց է, ապա առաջարկում եմ ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանին, ԵՄ դեսպան Անդրեա Վիտորինիին և մյուսներին ավտոշարասյունով ուղեկցել դեպի Արցախ։ Հիմա գործողություններ անելու կարիք կա, որպեսզի հասկանանք` ՀՀ-ն միայն խոսքո՞վ է պահպանում իր քաղաքացիներին, թե՞ գործով»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի համար հավաքված մարդասիրական օգնությունը գտնվում է Գորիսում, սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից ճանապարհի փակման պատճառով հնարավոր չէ այն տանել Արցախ։
Ի դեպ, ադրբեջանական կողմը, ներկայացնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ռուս խաղաղապահների մեքենաների` Լաչինի ճանապարհով ժամանակ առ ժամանակ անցնելը, հայտարարում էր, թե ճանապարհը փակ չէ։ Հաագայի դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցի ժամանակ էլ պնդել էին այս թեզը։
Լրահոս
0