https://armeniasputnik.am/20230203/erevanum-tmramijvoci-shrjanarutjan-depq-e-bacahajtvel-dzerbakalvatsy-27amja-eritasard-e-54781855.html
Երևանում թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել. ձերբակալվածը 27–ամյա երիտասարդ է
Երևանում թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել. ձերբակալվածը 27–ամյա երիտասարդ է
Թմրանյութի փաթեթները պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T14:54+0400
2023-02-03T14:54+0400
2023-02-03T15:17+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
երևան
թմրանյութ
ձերբակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_1788590ccc41ee92e3ae5d81245efdab.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Մոլդովական փողոցում ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ:Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ։Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետոԻրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (թմրամիջոցների շրջանառությունը շահադիտական դրդումներով, խոշոր չափերով) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց շրջանակը պարզելու համար:«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած կինը մարմնում հեռախոս և փաթեթներ է թաքցրել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_732a8d4066babdda0cf12803343ac31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, երևան, թմրանյութ, ձերբակալություն
հայաստան, հհ քննչական կոմիտե, երևան, թմրանյութ, ձերբակալություն
Երևանում թմրամիջոցի շրջանառության դեպք է բացահայտվել. ձերբակալվածը 27–ամյա երիտասարդ է
14:54 03.02.2023 (Թարմացված է: 15:17 03.02.2023) Թմրանյութի փաթեթները պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ–ի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Մոլդովական փողոցում ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ։
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ երիտասարդը Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (թմրամիջոցների շրջանառությունը շահադիտական դրդումներով, խոշոր չափերով) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց շրջանակը պարզելու համար: