00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ՈՒղիղ եթեր
09:00
5 ր
ՈՒղիղ եթեր
09:34
3 ր
ՈՒղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
45 ր
ՈՒղիղ եթեր
12:00
6 ր
ՈՒղիղ եթեր
13:00
6 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
ՈՒղիղ եթեր
18:00
6 ր
ՈՒղիղ եթեր
19:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:31
5 ր
ՈՒղիղ եթեր
09:37
5 ր
ՈՒղիղ եթեր
09:53
6 ր
ՈՒղիղ եթեր
10:01
7 ր
ՈՒղիղ եթեր
10:07
40 ր
ՈՒղիղ եթեր
12:00
7 ր
ՈՒղիղ եթեր
12:34
26 ր
ՈՒղիղ եթեր
13:00
7 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Երգչուհին առաջ անցավ Բրիտանիայի թագավորից, Ռուսաստանի նախագահից և Չինաստանի առաջնորդից
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունն ուզում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը Վաշինգտոնի պլանով իրագործել. Թևանյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անդրանիկ Թևանյանը նշում է, որ ՀՀ իշխանությունը Մոսկվայում պայմանագիր է կնքում, իսկ Վաշինգտոնում ասում է` եկեք ձեր միջոցով կյանքի կոչենք այն։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնքել է Ռուսաստանի միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոցեսները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում։ ԱԺ–ում Լաչինի թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Սա ոչ միայն նոնսենս է, այլ ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում է վաշինգտոնյան պլանով անել։ Քանի որ Արևմուտքը չունի ռազմական և անվտանգային գործիքակազմեր Արցախում և ՀՀ–ում, բնական է, որ Արևմուտքը պետք է հայտարարի, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, քանի որ Արցախին պաշտպանելու ոչ մի գործիք չունի»,–ասաց Թևանյանը։
Նրա խոսքով` Արևմուտքի խնդիրն Արցախից ու Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերելն է, իսկ թե դրանից հետո ինչ կլինի` չեն խորանում։ Թևանյանը նշեց, որ Արևմուտքը մեզ թշնամի չէ` բարեկամ է, սակայն նրանք ունեն լայն աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ ՀՀ–ն Պրահայում ասել է, որ համաձայն է լինել մանրադրամ Արևմուտքի ձեռքում՝ հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար։
«Դուք ո՞նց եք պատկերացնում հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումն արևմտյան հարթակի միջոցով, երբ քարտեզների, ռազմական ներկայության առումով ռուսական գործոնն է այստեղ աշխատում։ Ստացվում է` Մոսկվայում պայմանագիր է կնքում և գնում Վաշինգտոնում ասում է` եկեք իրականացնենք»,–ասաց Թևանյանը։
Չենք կարող ՌԴ-ից պահանջել մեր իշխանությունից հայամետ լինել. Թևանյանը` Լավրովի ասածի մասին
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0