https://armeniasputnik.am/20230203/ishkhanutjuny-lgh-n-ditarkum-en-adrbejani-mas-tevanjany-tvarkec-tesaketneri-tarberutjuny-54761393.html
Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունը
Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունը
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են` Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում։ 03.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-03T11:49+0400
2023-02-03T11:49+0400
2023-02-03T12:40+0400
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
լաչինի միջանցք
արցախ
աժ (ազգային ժողով)
«հայաստան» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54766820_0:84:1601:984_1920x0_80_0_0_23a3afcebcc9024b007feecd90f5964d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, իսկ ընդդիմությունը` ոչ։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով Արցախի թեմայով իշխանության և ընդդիմության տեսակետների տարբերությունը։Նշենք, որ լսումները Ադրբեջանի կողմից Լաչինը պարբերաբար փակելու թեմայով են։ Իշխանական պատգամավորները ներկա չեն դրանց։ Լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով բոլոր անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տերունական աղոթք կարդաց։Նա հավելեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում, իշխանությունը հրաժարվում է այն իրական պարտավորությունից, որը նախատեսված է օրենսդրությամբ։Թևանյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանություններն առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Ավելին, ըստ նրա, եթե նայենք Արևմուտք–ՌԴ հակադրությանը և թե ով ինչ դիրքորոշում է բռնել, ապա կտեսնենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը, ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային` մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ բախման արանքից։ Պատգամավորը կարծում է` Լաչինի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական կյանքում և կարող են փոփոխություն մտցնել իրավիճակում, եթե կարողանան հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն մտցնել։ Հայաստանի և Ադրբեջանի հարցով միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակՀիշեցնենք, որ հունվարի 13-ին Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը:Հարցն այն է, որ իշխանությունն իր հայտարարության տեքստն էր պատրաստել և ընդդիմադիրների տեքստի առնչությամբ տարաձայնություններ կային։ 2022-ի դեկտեմբերի 14-ին էլ ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությամբ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/03/54766820_88:0:1511:1067_1920x0_80_0_0_58a64bed2fd4c20d0b6104e8cbfd7fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), լաչինի միջանցք, արցախ, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), լաչինի միջանցք, արցախ, աժ (ազգային ժողով), «հայաստան» դաշինք
Իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է Ադրբեջանի մաս. Թևանյանը թվարկեց տեսակետների տարբերությունը
11:49 03.02.2023 (Թարմացված է: 12:40 03.02.2023) Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են` Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, իսկ ընդդիմությունը` ոչ։ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով Արցախի թեմայով իշխանության և ընդդիմության տեսակետների տարբերությունը։
Նշենք, որ լսումները Ադրբեջանի կողմից Լաչինը պարբերաբար փակելու թեմայով են։ Իշխանական պատգամավորները ներկա չեն դրանց։ Լսումները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` հարգելով բոլոր անմեղ զոհերի հիշատակը։ Այնուհետև Միքայել եպիսկոպոս Աջապահյանը տերունական աղոթք կարդաց։
«Մենք կարծում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում։ Համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն հանձնառություն ունի Արցախի անվտանգությանը տեր կանգնելու։ Հենց այս կետերի շուրջ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն»,–ասաց Թևանյանը։
Նա հավելեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են, որ Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում, իշխանությունը հրաժարվում է այն իրական պարտավորությունից, որը նախատեսված է օրենսդրությամբ։
Թևանյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանություններն առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը։ Ավելին, ըստ նրա, եթե նայենք Արևմուտք–ՌԴ հակադրությանը և թե ով ինչ դիրքորոշում է բռնել, ապա կտեսնենք, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը, ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային` մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ բախման արանքից։
Պատգամավորը կարծում է` Լաչինի հետ կապված խնդիրներն առայժմ գտնվում են ներքաղաքական կյանքում և կարող են փոփոխություն մտցնել իրավիճակում, եթե կարողանան հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով Հայաստանի քաղաքականության փոփոխություն մտցնել։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը:
Հարցն այն է, որ իշխանությունն իր հայտարարության տեքստն էր պատրաստել և ընդդիմադիրների տեքստի առնչությամբ տարաձայնություններ կային։