00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք ինչո՞վ էինք պակաս». Գյումրին արդեն «պաշտոնապես» սահադաշտ ունի

Բաժանորդագրվել
Վերջին օրերին Գյումրիում վերակառուցվող Բարեկամության այգին մարդաշատ է։ Չմուշկ հագնելու և հմտությունները սառույցի վրա ցուցադրելու ցանկություն ունեցողների պակաս չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր Գյումրիում տեղի ունեցավ սահադաշտի պաշտոնական բացումը: Այգու հյուրերի համար ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր և սառցե շոու էր կազմակերպվել: 815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
Սահադաշտին կից այսուհետ նաև Վերնիսաժ կգործի, որի տաղավարներում, հուշանվերների վաճառքից բացի, կանցկացվեն տարատեսակ փառատոներ ու վարպետության դասեր:

«Ինչ սկսել է գործել սահադաշտը, այգում ակտիվություն է, գալիս են ահել ու ջահել՝ 3-63 տարեկանները: Շատ են հատկապես ռուս տուրիստները: Մեկ անգամ այցելողին հաջորդ օրն էլ կտեսնես: Լավ է` մենք էլ սահադաշտ ունեցանք, թե չէ մենք ինչո՞վ էինք պակաս »,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հսկիչը՝ Հովհաննես Մովսիսյանը:

64–ամյա Ղուկաս Մնացյանը սահադաշտ էր բերել թոռներին, բայց ինքն էլ էր չմուշկ հագել ու փորձում էր վերհիշել երիտասարդության տարիները:
«Ինձ համար սա կրկնակի հաճույք է, քանի որ ես տափողակով հոկեյի մարզիկ եմ։ Նույնիսկ 76 թվականին Վորոնեժում մրցումների եմ մասնակցել։ 70–ականներից խաղացել եմ, այդ տարիներին Գյումրու Տեքստիլ թաղամասում սահադաշտ կար, սահադաշտեր ունեին նաև դպրոցները, բայց երկրաշարժից հետո ամեն ինչ վերացավ»,- ասաց Ղուկաս Մնացյանը՝ թոռներին ցույց տալով իր հմտությունները:
Գյումրու Բարեկամության այգում Վերնիսաժի 25 տաղավարների ու սահադաշտի կառուցման գումարի մեծ մասը տրամադրել են Եվրամիությունն ու ԳԴՀ–ն, մյուս մասը՝ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը:
«ՀՀ կառավարությունը կարևորում է Գյումրու զարգացումը`մասնավորապես շեշտը դնելով զբոսաշրջային, մշակութային, տնտեսական միջավայրի բարելավմանը։ Եվ Բարեկամության այս այգին էլ լինելու է մի ուրույն հանգրվան և գեղեցիկ ժամանցի վայր թե՛ գյումրեցիների, թե՛ Գյումրի այցելող հյուրերի համար»,- շնորհավորելով գյումրեցիներին` ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ վստահեցրեց, որ Բարեկամության այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ է հաղորդելու Շիրակի մարզին։
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն շուրջ 12 մլն դոլար է։ Այգին հիսուն տոկոսով շահագործման պատրաստ կլինի այս տարվա աշնանը, իսկ զբոսայգու վերջնական բացումը նախատեսվում է 2024 թվականի ամռանը:
«Գյումրու արիստոկրատը» հայտնվել է միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույնների ցանկում
Լրահոս
0