00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա ինքը շահագրգռված է ցուցմունք տալու. փաստաբանը` հրդեհի գործով մեղադրյալ կապիտանի մասին

© Sputnik / Aram NersesyanԱզատ գյուղի զինվորական կացարանը հրդեհից հետո
Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհից հետո - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհից հետո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալը դեմքի շրջանում է այրվածքներ ստացել, ինչի համար էլ չի կարողանում ցուցմունք տալ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը պատրաստակամ է ցուցմունք տալ և ամենայն մանրամասնությամբ խոսել այն ամենի մասին, ինչ իրեն հայտնի է։ Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հակոբյանը հրաժարվել ցուցմունք տալ։
Նշենք, որ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով` շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Նա հրաժարվել էր ցուցմունք տալ։
«Եղիշե Հակոբյանի պաշտպանությունը երեկ եմ ստանձնել, և հենց երեկ քննիչը հերթական անգամ առաջարկեց Եղիշեին ցուցմունք տալ, սակայն նա ի վիճակի չէ ցուցմունք տալու` առողջական վիճակը թույլ չի տալիս։ Եղիշեն այրվածքներ ունի ամբողջ դեմքի շրջանում` բերան, ճակատ, այտեր` ամբողջությամբ վիրակապված է։ Ձեռքերը նույնպես վիրակապի մեջ են, և նույնիսկ գրիչ չի կարող բռնել։ Երբ նա մի փոքր ապաքինվի, ցուցմունք կտա»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` կապիտանի մեղադրյալի կարգավիճակը թույլ է տալիս, որ ցուցմունք չտա, սակայն նա ինքը շահագրգիռ է, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ և համակողմանիորեն բացահայտվեն։
Խոսելով Եղիշե Հակոբյանին առաջադրված մեղադրանքի մասին` Սարգսյանը նշում է, որ այս պահին խոսել դրա` իրավական առումով փաստարկված լինել կամ չլինելուց առնվազն անիմաստ է, քանի որ այն շատ խիստ նախնական մեղադրանք է։ Այն խիստ նախնական է թեկուզ միայն այն առումով, որ դեռևս դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստացված չեն։ Այսինքն` պարզ չէ հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան և Եղիշե Հակոբյանի գործողությունների պատճառահետևանքային կապը։ Եղիշե Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում չի հայտնել։
«Իմ կարծիքով` քննչական կոմիտեն դեպքի մի քանի աշխատանքային վարկածներ ունի, որոնց ուղղությամբ էլ քննություն է տանում։ Դատավարական փաստաթղթերը, որոնց ես ծանոթացա, ինձ թույլ են տալիս հիմնավոր հետևության հանգել, որ քննչական խումբը մի քանի վարկածների ուղղությամբ է աշխատում»,–ասում է Սարգսյանը։
Նշում է, որ ի սկզբանե հայտարարված վարկածը հիմնական վարկածն է, քանի որ ակնհայտ փաստ է` հրդեհ է եղել։ Սակայն դեռ պարզման ենթակա են այդ հրդեհի առաջացման պատճառները, հրդեհի պատճառահետևանքային կապը զինծառայողների մահվան հետ։
Հիշեցնենք, որ հրդեհի օրը` հունվարի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր վառարանը բենզինով վառելու վարկածը, ինչի հետևանքով էլ, ըստ նրա, հրդեհ է բռնկվել։ Նրա հայտարարությունից հետո հանրային ու փորձագիտական շրջանակներում մեկնաբանություններ եղան քրեական գործի քննությունն ուղղորդելու ու անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Լրահոս
0