ՌԴ–ում ՀՀ դեսպանն այցելել է Վոլգոգրադ ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

© Photo : official site of the Embassy of RA in RFՎաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Վաղարշակ Հարությունյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վաղարշակ Հարությունյանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև մարզպետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Վոլգոգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Դեսպանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցության դերը։
Նա այցելել է նաև տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։
© Photo : official site of the Embassy of RA in RFՎաղարշակ Հարությունյան
Чрезвычайный и полномочный посол Армении в России Вагаршак Арутюнян встретился с губернатором Волгоградской области Андреем Бочаровым (3 февраля 2023). Волгоград - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Վաղարշակ Հարությունյան
Դեսպանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ։
«Նա շնորհակալություն է հայտնել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար և ընդգծել երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակում Հայաստանի մարզերի և Վոլգոգրադի մարզի միջև կառուցողական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
© Photo : official site of the Embassy of RA in RFՀանդիպում Անդրեյ Բոչարովի հետ
Чрезвычайный и полномочный посол Армении в России Вагаршак Арутюнян встретился с губернатором Волгоградской области Андреем Бочаровым (3 февраля 2023). Волгоград - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Հանդիպում Անդրեյ Բոչարովի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցեր` առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման շուրջ։
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները
Լրահոս
0