https://armeniasputnik.am/20230204/murazatu-surb-sargisy-sirvo-barekhvosi-orva-avandujtnern-u-svovvorujtnery-54794698.html
«Մուրազատու Սուրբ Սարգիսը». սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
«Մուրազատու Սուրբ Սարգիսը». սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
Սուրբ Սարգիսը եկեղեցական շարժական տոն է` համեմված գեղեցիկ ու սիրառատ ավանդույթներով։ Այն սպասված օր է երիտասարդների ու սիրահարների համար։ 04.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-04T09:54+0400
2023-02-04T09:54+0400
2023-02-04T09:54+0400
սուրբ սարգիս
սեր
տոն
ավանդույթ
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
պատարագ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/171/95/1719513_0:0:1600:901_1920x0_80_0_0_affcd89f3adca14836f7346cede06fde.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնի արմատները քրիստոնեական են` այն կապված է մանուկ Հիսուսի 40-րդ օրվա հետ։Սուրբ Սարգիսըշարժական տոն է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ի միջակայքում։ Այն առանձնակի նշանակություն ունի երիտասարդների համար. չամուսնացածները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։ Եթե սիրելի մարդը երազում ջուր բերի, ապա դա նշան է ի վերուստ, որ միասին կլինեն։Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է տոնը հավելելու համար են։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգիսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/171/95/1719513_75:0:1495:1065_1920x0_80_0_0_1c8bb03f96b166c9dd4635c4e36768de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրբ սարգիս, սեր, տոն, ավանդույթ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի, պատարագ
սուրբ սարգիս, սեր, տոն, ավանդույթ, հայաստան, հայ առաքելական եկեղեցի, պատարագ
«Մուրազատու Սուրբ Սարգիսը». սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները
Սուրբ Սարգիսը եկեղեցական շարժական տոն է` համեմված գեղեցիկ ու սիրառատ ավանդույթներով։ Այն սպասված օր է երիտասարդների ու սիրահարների համար։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնի արմատները քրիստոնեական են` այն կապված է մանուկ Հիսուսի 40-րդ օրվա հետ։
Սուրբ Սարգիսըշարժական տոն է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ի միջակայքում։ Այն առանձնակի նշանակություն ունի երիտասարդների համար. չամուսնացածները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։ Եթե սիրելի մարդը երազում ջուր բերի, ապա դա նշան է ի վերուստ, որ միասին կլինեն։
Ասում են` «մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ է հատկապես պահքը պահողների նկատմամբ»: Ուստի պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ միայն երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:
Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է տոնը հավելելու համար են։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։
Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։
Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ թողնում էին տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր էին հայտնվում, ապա դրանք թողել է Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի տան երիտասարդի բախտը կբերի, և նա կգտնի իր 2–րդ կեսին ու կամուսնանա։
Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգիսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։