00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջափակման հետևանքով Արցախում աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտրվի

© Photo : Կապանի համայնքապետարան/Kapan municipalityԱրցախցի երեխաներ. արխիվային լուսանկար
Արցախցի երեխաներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2023
Բաժանորդագրվել
Եթե աշխատավարձը կազմում էր 68 000-ից ցածր, ապա աջակցություն կցուցաբերվի ստացած աշխատավարձի չափով, իսկ ավելի բարձրի դեպքում կտրամադրվի 68 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։ Տեղեկությունը «Արցախպրեսի» հետ զրույցում հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։
Նախարարի խոսքով՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի:
«Այն աշխատողները, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն, կստանան մինչև 68 000 դրամի չափով աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 000-ից ցածր, ապա իր ստացած աշխատավարձի չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 000 դրամ»,- մանրամասնել է Մանգասարյանը:
Մյուս ծրագրով 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն։
«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 000-ական դրամ ֆինանսական աջակցություն, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 000 դրամ: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ևս 40 000 դրամ աջակցություն կցուցաբերվի ընտանիքին»,-ասել է նախարարը։
Ի դեպ, վերոհիշյալ որոշումն արդեն շրջանառության մեջ է դրվել և առաջիկայում կներկայացվի հաստատման:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0