00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
31 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խիստ մտահոգիչ է. մասնագետը պարզաբանել է ՀՀ-ում մսամթերքի արտադրության ծավալների նվազումը

© Sputnik / Armenuhi MkhoyanՄսամթերքի խանութ Գյումրիում
Մսամթերքի խանութ Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2023
Մսամթերքի խանութ Գյումրիում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մսամթերքի արտադրության ծավալների առումով հուսադրող է ոչխարի գլխաքանակի ավելացումը։ Մսի արտադրության ոլորտում անկում է արձանագրվել մյուս խոշոր եղջերավոր անասունների մասով։ Ստեղծված խնդիրների մասին զրուցել ենք գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանի հետ։
Մսամթերքի արտադրության ծավալների անկումը խիստ մտահոգիչ է։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը մսի արտադրության ծավալների պակասը հիմնականում պայմանավորում է գլխաքանակի նվազմամբ։
«Միայն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է ավելի քան 50 հազարով։ Դա խիստ մտահոգիչ է, քանի որ նախկինում հաջողվում էր ապահովել կայուն վիճակ, անգամ որոշակի աճ։ Եթե կարողանանք նորմալ պայմաններ ապահովել, ապա անասունների գլխաքանակը կարող է տարվա կտրվածքով ավելանալ շուրջ 10 հազարով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն`Հայաստանում մսի արտադրության ծավալները 2022 թվականին 5.5 տոկոսով պակասել են նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Մասնավորապես պակասել են տավարի, խոզի և թռչնամսի արտադրության ծավալները:
Նույնիսկ պետական աջակցության շրջանակում խելացի անասնագոմ կառուցելու կամ կենդանիներ ձեռք բերելու վերաբերյալ ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա։ Հովհաննիսյանի խոսքով` խելացի անասնագոմերին առնչվող նախագիծն ուղղակի «ջուր ծեծոցի» էր։
«Այդ նպատակի համար ծախսված զգալի գումարներն ավելի լավ էր հատկացնել գլխաքանակի ավելացմանն ուղղված տարբեր միջոցառումներին։ Իսկ ինչ վերաբերում է անասունների ներկրմանը, ապա ցավոք այդ ծրագրից քչերը կարողացան օգտվել, որովհետև կային խանգարող հանգամանքներ։ Օրինակ` որպեսզի բանկերը գյուղացիներին գումար տային, նրանցից պահանջում էին գրավի առարկա, ընդ որում` որպես այդպիսին չէր դիտարկվում նույնիսկ ավտոմեքենան կամ գյուղի տունը։ Հետևաբար շատ գյուղացիներ այդպես էլ չկարողացան իրենց ձեռնտու չափով դրամական միջոցներ ստանալ որպես վարկ»,– ասաց մեր զրուցակիցը։
Որպեսզի գյուղացին կարողանա ներկրված կենդանիներին նորմալ խնամել, անհրաժեշտ են նաև շրջանառու միջոցներ։ Կառավարությունը պատրաստ էր մեծ գումարներ ներդնել այդ ուղղությամբ, բայց ցավոք նախատեսված ծավալներն ամբողջությամբ չօգտագործվեցին։
«Բացի այդ, մենք այժմ ունենք արոտավայրերի հետ կապված լուրջ խնդիր։ Նախկինում օգտագործվում էին նաև Արցախի բնական ռեսուրսները, այնտեղից համակցված կերի համար ներկրվում էր անհրաժեշտ հումք, հատկապես եգիպտացորեն և խոտ։ Կենդանիների որոշ մասն էլ տարվա ընթացքում մի քանի ամիս արածում էր հենց այնտեղ։ Սակայն պատերազմից հետո այդ ռեսուրսները վերացան։ Մեր սահմանամերձ շրջանների արոտավայրերը դարձյալ նպատակային չեն օգտագործվում, որովհետև գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այս ամենը բերում է գլխաքանակի նվազման և մսամթերքի արտադրության ծավալների անկման»,– ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ոչխարի մսի արտադրության աճին, ինչը միակ հուսադրող և դրական ցուցանիշն է, Հովհաննիսյանն ասաց, որ տվյալ ճյուղն առհասարակ Հայաստանում հեռանկարային է։ Հիմա ոչխարների գլխաքանակը կազմում է շուրջ 750 հազար գլուխ։ Մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրերը և 147 հազար հեկտար խոտհարքները նպաստավոր հիմք են ստեղծում ոչխարների գլխաքանակն առնվազն երկու անգամ ավելացնելու համար։ Ներկայումս ոչխարի մսի իրացման առումով ոչ մի խնդիր չկա և նույնիսկ հայկական ծագման ոչխարի մսի նկատմամբ իրանական և արաբական շուկաներում կա զգալի հետաքրքրություն։
Հավելենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության համաձայն` 2022 թվականին տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.2 տոկոսով, խոզի մսի արտադրության ծավալները` 19.5 տոկոսով, իսկ ահա ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.5 տոկոսով:
Մսամթերքի հնարավոր դեֆիցիտը երկու սցենար ունի. Պիպոյանը` մսի թանկացման մասին
Լրահոս
0