00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

2022–ին շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը մոտ 200 մլն դրամ է եղել. Աղաբաբյան

2022–ին շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է շուրջ 200 մլն դրամ. Աղաբաբյան
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա ընթացքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 203 որոշում, և ընդհանուր տուգանքի չափը գերազանցել է 20 միլիոն դրամը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները 2022 թվականին բացահայտել են անօրինական ընդերքօգտագործման 41 դեպք։ Բոլոր դեպքերում հանքանյութի դուրսբերման աշխատանքներն անմիջապես կասեցվել են, նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԲԸՏՄ մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը` հակադարձելով մամուլում տեղ գտած հրապարակմանը։
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, և արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում:
«Տեսչական մարմնի կողմից իրականացվող աշխատանքները տարբեր ձևաչափերով պարբերաբար ներկայացվում են հանրությանը։ Նախորդ տարվա ընթացքում ընդերքի վերահսկողության ուղղությամբ իրականացվել է 81 ստուգում, որոնց արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք, որոնց առթիվ նշանակվել են վարչական տուգանքներ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնասը, տնտեսվարողներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ»,– ասաց Աղաբաբյանը։
Նրա խոսքով` կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 203 որոշում, և ընդհանուր տուգանքի չափը գերազանցել է 20 միլիոն դրամը։ Նաև հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնասը, որը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ։ Գրանցվել է տնտեսվարողի գործունեության կասեցման մեկ դեպք, երբ տնտեսվարողը գործունեություն է ծավալել առանց ՇՄԱԳ դրական եզրակացության և ջրօգտագործման ու մթնոլորտ արտանետումների համապատասխան թույլտվությունների։ Ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպքերից միայն 6-ով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961 միլիոն դրամ:
Նշենք, որ ըստ ԲԸՏՄ պաշտոնական կայքի` տարեկան ծրագրով ստուգումների կատարողականը 2022 թվականին կազմել է 100%, մինչդեռ 2021 թվականին այդ ցուցանիշը 57.1% է եղել, իսկ 2020 թվականին` 30.7%:
Լրահոս
0