00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա ինժեներներն ու նրանց ստեղծած սարքերը. ինչպես հայ աշակերտների գյուտը թռավ տիեզերք

© Aram NersesyanТатев Маркарян, Нарек Давтян и Элина Мелконян в инженерном клубе Фаблаб школы "Айб"
Татев Маркарян, Нарек Давтян и Элина Мелконян в инженерном клубе Фаблаб школы Айб - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Բաժանորդագրվել
2022–ի նոյեմբերին հայ աշակերտների նախագծած սարքը ՀՀ–ի դրոշով ուղևորվեց տիեզերք։ Ինչպե՞ս նրանք նախագծեցին սարքը, ի՞նչ դժվարությունների բախվեցին և ի՞նչ նոր սարքեր են նախագծում հիմա։ Sputnik Արմենիան զրուցել է «Այբ» դպրոցի աշակերտների ու ինժեներական ակումբի ղեկավարի հետ։
Եթե ոչ վաղ անցյալում հաճախ կարելի էր լսել, թե երիտասարդները հե
աքրքրված չեն գիտությամբ, ապա այսօր վստահաբար կարելի է հերքել այդ պնդումը։ Տեխնոլոգիական, ռոբոտաշինության, ճարտարագիտության խմբակները թե՛ դպրոցներում, թե՛ դպրոցներից դուրս աշակերտների պակաս չունեն։ Այսպիսի երիտասարդ գյուտարարների մի խումբ էլ անցած տարի աչքի ընկավ իր ստեղծած սարքով, որը հաղթեց Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթում և հայտնվեց տիեզերքում։
Սարքը նախագծել ու պատրաստել էին «Այբ» դպրոցի ինժեներական ակումբի աշակերտները դպրոցին կից գործող Ֆաբլաբում։ Նախագծի մասնակիցներն այնքան ոգևորված ու հաճույքով էին աշխատել սարքի ստեղծման վրա, որ անգամ դժվարությունները չէին նկատել։ Նախ նրանց ստեղծած սարքը պետք է մրցույթի մասնակցեր, և հետո դա առաջին աշխատանքն էր, որ կապված էր նաև աստղագիտության ու տիեզերքի հետ։ Աշխատանքներն այնքան հագեցած էին ու հետաքրքիր, որ արդյունքում աշակերտները նաև աստղագիտությամբ սկսեցին հետաքրքրվել։
© Aram Nersesyan«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆաբլաբ» ինժեներական ակումբը
Инженерный клуб Фаблаб школы Айб - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ֆաբլաբ» ինժեներական ակումբը
«Բոլորիս մոտ ցանկություն էր առաջացել տիեզերքի հետ կապված տարբեր նախագծեր իրականացնել ու նպաստել ոլորտի զարգացմանը Հայաստանում»,– պատմում է «Այբ» դպրոցի շրջանավարտ, «Ad Astra» թիմի անդամ Էլինա Մելքոնյանը։
© Aram NersesyanԷլինա Մելքոնյան
Выпускница школы Айб, член команды Ad Astra Элина Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Էլինա Մելքոնյան
Ինժեներական ակումբը «Այբ» դպրոցում գործում է արդեն 11 տարի։ Այս ընթացքում լաբորատորիայում բազմաթիվ նախագծեր են ստեղծվել։ Այս պահին էլ նրանք աշխատում են տիեզերք ուղարկված սարքի կրկնօրինակը պատրաստելու վրա։ Աշակերտները նաև թռչող սարք են նախագծում, որի օգնությամբ էլ արդեն հայտնի սարքն այս անգամ ինքնուրույն կուղարկեն երկինք։
Ապագա ինժեներների մյուս նախագիծը բույսերի աճեցման հատուկ մեխանիզմն է, որ թույլ կտա առանց բնական պայմանների զբաղվել գյուղատնտեսությամբ։ Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, ապագա ինժեներ Նարեկ Դավթյանը ոգևորությամբ պատմում է ընթացիկ աշխատանքների մասին, հերթով ցույց տալիս բոլոր նմուշները և հույս հայտնում, որ իր թիմի նախագծած աշխատանքներն էլ նույնքան հաջողված կլինեն, որքան ընկերներինը։
«Ինձ շատ է հետաքրքրում այս լաբորատորիան, որովհետև այստեղ ես կարողանում եմ իմ գաղափարները իրականացնել»,– ասում է Նարեկը։
© Aram NersesyanՆարեկ Դավթյան
Ученик 11 класса школы Айб Нарек Давтян за работой в инженерном клубе Фаблаб школы - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Նարեկ Դավթյան
Տիեզերք թռչող սարք պատրաստելուց առաջ աշակերտները բազմաթիվ այլ սարքեր են նախագծել ու ստեղծել։ Դրանցից մեկը «Սարտարն» է։ Հատուկ լեռնագնացների համար նախատեսված այս սարքը GPS արբանյակներով հայտնաբերում և տեղորոշում է վերջինների կոորդինատները ու ռադիոալիքների միջոցով փոխանցում փրկարար ծառայություններին։
© Aram NersesyanԼեռնագնացների համար նախատեսված սարք
Собранное учениками инженерного клуба Фаблаб школы Айб радиоустройство для альпинистов - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Լեռնագնացների համար նախատեսված սարք
«Մենք նախապես ուսումնասիրել ենք ու պարզել, որ արշավների ժամանակ մահացությունների թիվը շատ մեծ է ռադիոկապերի բացակայության պատճառով։ Հայաստանում նման սարքեր չկան, որոշեցինք ինքներս ստեղծել, որ մեկ քայլ առաջ տանենք մեր երկրին այս խնդրի լուծման ճանապարհին»,– պատմում է ինժեներական ակումբի անդամ Տաթև Մարգարյանը։
© Aram NersesyanՏաթև Մարգարյան
Выпускница школы Айб Татев Маркарян - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2023
Տաթև Մարգարյան
Ի դեպ, աշակերտների նախագծած սարքը տիեզերք ուղևորվեց հնդկական «SkyRoot Aerospace» ընկերության «Vikram-S» հրթիռով։ 197 գրամանոց սարքը բաց տիեզերքում մնաց մի քանի րոպե ու տեղեկություններ հավաքեց հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։
«Այբ» դպրոցի ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը կարծում է, որ այս իրադարձությունը հայ աշակերտների համար իսկապես պատմական էր ու կարևոր նաև նրանց ապագայի համար։
«Նման նախագծի մասնակցելն ու ներդրում ունենալն արդեն իսկ մեծ քայլ է դեպի ինժեներական կարիերա։ Անձամբ ինձ հայտնի չէ նման դեպք։ Որոշ ընկերություններ գուցե աշխատում են նախագծերի վրա, որոնք հայտնվում են տիեզերքում, բայց դպրոցական մակարդակով նման բան չէր եղել։ Սա շատ լավ իրադարձություն էր թե՛ նրանց, թե՛ երկրի համար»,– ասում է Վազգեն Գաբրիելյանը։
Չնայած համարվում է, որ ինժեները հիմնականում «տղաներին հատուկ» մասնագիտություն է, բայց ակումբի ղեկավարը վստահեցնում է` խմբում աղջիկների պակաս չկա։ Նրանք նույնպես հետաքրքրված են ճարտարագիտությամբ, այս ակումբում աղջիկներն ու տղաները գրեթե հավասար են։
© Aram Nersesyan

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը - Sputnik Արմենիա
1/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

© Aram Nersesyan

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը - Sputnik Արմենիա
2/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

© Aram Nersesyan

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը - Sputnik Արմենիա
3/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

© Aram Nersesyan

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերը

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերը - Sputnik Արմենիա
4/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերը

1/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

2/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

3/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերից մեկը

4/4

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի սաների պատրաստած սարքերը

Լրահոս
0