https://armeniasputnik.am/20230206/im-khvorin-cavakcutjunn-em-hajtnum-siriaji-barekam-zhvoghvovrdin-alen-simvonjan-54902058.html
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր էջում արաբերենով գրառում է արել` ցավակցելով Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T13:49+0400
2023-02-06T13:49+0400
2023-02-06T13:56+0400
ալեն սիմոնյան
սիրիա
երկրաշարժ
ցավակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864550_0:84:1600:984_1920x0_80_0_0_0ac9eeb0fa6b08e23669cf0a211678b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա իր թվիթերյան էջում։ «Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցել էր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։Նա հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/10/53864550_89:0:1512:1067_1920x0_80_0_0_dd4a5542f6db3b82cb52ca270527d01c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան, սիրիա, երկրաշարժ, ցավակցություն
ալեն սիմոնյան, սիրիա, երկրաշարժ, ցավակցություն
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
13:49 06.02.2023 (Թարմացված է: 13:56 06.02.2023) Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր էջում արաբերենով գրառում է արել` ցավակցելով Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հարյուրավոր զոհերի համար իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին, գրել է նա
իր թվիթերյան էջում։
«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,–արաբերենով գրել է Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
նույնպես ցավակցել էր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Նա հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։
Թուրքական իշխանությունները հայտնել են 284 զոհի ու 2383 վիրավորի մասին։ Բացի այդ,
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 237 մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։