https://armeniasputnik.am/20230206/qervobjann-u-ernekjany-handipel-en-nakharary-nerkajacrel-e-zrujci-manramasnery-54944933.html
Քերոբյանն ու Էռնեկյանը հանդիպել են. նախարարը ներկայացրել է զրույցի մանրամասները
Քերոբյանն ու Էռնեկյանը հանդիպել են. նախարարը ներկայացրել է զրույցի մանրամասները
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու հայտնի գործարարի քննարկման թեմաներից մեկը եղել է հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T23:30+0400
2023-02-06T23:30+0400
2023-02-06T23:36+0400
հայաստան
վահան քերոբյան
էդուարդո էռնեկյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54944158_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b2a93a135522c1c4be1cd0f1b0cf894.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ և քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը։ Քերոբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։Ըստ նախարարի` գործարարի հետ քննարկել են նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ–ի դեկտեմբերի 4–ին, Բուենոս Այրեսում։ Նա համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2020 թ․ հիմնադրամին է նվիրաբերել 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54944158_81:0:1437:1017_1920x0_80_0_0_e6949ff32838e5da409c3d5130ae8c79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, էդուարդո էռնեկյան
հայաստան, վահան քերոբյան, էդուարդո էռնեկյան
Քերոբյանն ու Էռնեկյանը հանդիպել են. նախարարը ներկայացրել է զրույցի մանրամասները
23:30 06.02.2023 (Թարմացված է: 23:36 06.02.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու հայտնի գործարարի քննարկման թեմաներից մեկը եղել է հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ և քննարկել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը։ Քերոբյանն այդ մասին գրել է
ֆեյսբուքյան իր էջում։
«Նրա «Կորպորասիոն Ամերիկա» միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները: Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը»,– նշել է Քերոբյանը։
Ըստ նախարարի` գործարարի հետ քննարկել են նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը։
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ–ի դեկտեմբերի 4–ին, Բուենոս Այրեսում։ Նա համարվում է ամենահաջողակ ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
2001 թվականի դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2020 թ․ հիմնադրամին է
նվիրաբերել 3,5 միլիոն ԱՄՆ դոլար։