ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ–ի հետ երկխոսության բացակայության մասին

© Photo : Ruptly / ScreenshotՍերգեյ Ռյաբկով
Սերգեյ Ռյաբկով - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2023
Սերգեյ Ռյաբկով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ռուս–ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Մոսկվան Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այս պահին երկխոսություն չի վարում ԱՄՆ իշխանությունների հետ։ Այս մասին, ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետն ընդգծել է, որ ինքը տեղեկություն չունի ռուսական կողմի հետ ԿՀՎ–ի ղեկավար Ուիլյամ Բերնսի ենթադրյալ շփումների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարությունները նա շահարկումների տեղիք տվող կեղծ հայտարարություններ է անվանել։
«Ամերիկացիների հետ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական հատուկ գործողությունների թեմայով մենք երկխոսություն չունենք։ Մոսկվայում ԱՄՆ–ի և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատների հետ ԱԳՆ–ի և Պետդեպի ներկայացուցիչների շփումից բացի, ոչ մի գծով շփումներ չկան, էպիզոդիկ հեռախոսազրույցներ այլ մակարդակներում առկա են, սակայն որևէ հանդիպում, որևէ հատուկ ձևաչափ նման խորհրդակցությունների համար չկա», – հայտարարել է Ռյաբկովը լրագրողներին։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի թեմային անդրադառնալով` ՌԴ դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ–ն «շատ ազատ» է վերաբերվում իր պարտավորություններին։ Ըստ նրա` պայմանագրի մի շարք դրույթներ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից շատ առաջ դե–ֆակտո սկսեցին մերժվել ամերիկացիների կողմից։
«Պայմանագրի նախաբանն ուշադիր կարդալու դեպքում` այնտեղ մի շարք դրույթներ կտեսնեք, սկսած անվտանգության անբաժանելիությունից, գործընկերային սկզբունքով գործերը վարելու արձանագրումից, ռազմավարական հարձակողական և ռազմավարական պաշտպանական սպառազինությունների միջև փոխգործակցության արձանագրումից։ Բոլոր այդ դրույթները նախքան ռազմական հատուկ գործողությունների մեկնարկը դե–ֆակտո դարձան ամերիկացիների կողմից մերժման առարկա` հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, որը Վաշինգտոնը վարել է վերջին տարիների ընթացքում», – ասել է նա։
ԵՄ-ի զինվորականները 2022 թվականից շատ ավելի շուտ են ուղարկվել Ուկրաինա. Զախարովա
Լրահոս
0