https://armeniasputnik.am/20230206/siriajum-teghi-unecats-erkrasharzhi-hetevanqvov-2-haj-e-zvohvel-majr-u-vordi-manramasner-54894210.html
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի. մանրամասներ
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի. մանրամասներ
Հալեպահայ ընտանիքի հայրն այս պահին հիվանդանոցում է, իսկ դստերը փորձում են փլատակների տակից հանել։ 06.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-06T11:32+0400
2023-02-06T11:32+0400
2023-02-06T11:45+0400
սիրիա
սիրիահայ
երկրաշարժ
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54892663_0:499:853:979_1920x0_80_0_0_04494d72144f3d046258959bbb94ba72.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։Ներսոյանի խոսքով` երկրի ամենատուժած գոտին համարվում է Հալեպը, և պետությունը կոչ է անում մարդկանց օգնության հասնել։ Նա նշեց, որ այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է։Ներսոյանը նշում է` այլ հայերից ում հետ կապ ունի, փորձել է զանգել և կապ հաստատել` բոլորը դեռ դրսում են։«Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցություն բասկետբոլի խմբի անդամ։Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/06/54892663_0:406:853:1046_1920x0_80_0_0_f47f84956465a73afca3043a2bf8528b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, սիրիահայ, երկրաշարժ, զոհ
սիրիա, սիրիահայ, երկրաշարժ, զոհ
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի. մանրամասներ
11:32 06.02.2023 (Թարմացված է: 11:45 06.02.2023) Հալեպահայ ընտանիքի հայրն այս պահին հիվանդանոցում է, իսկ դստերը փորձում են փլատակների տակից հանել։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
«Մեր ունեցած տեղեկություններով` Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ Մայր ու տղա (8-րդ դասարան) զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,–ասաց նա։
Ներսոյանի խոսքով` երկրի ամենատուժած գոտին համարվում է Հալեպը, և պետությունը կոչ է անում մարդկանց օգնության հասնել։ Նա նշեց, որ այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է։
Ներսոյանը նշում է` այլ հայերից ում հետ կապ ունի, փորձել է զանգել և կապ հաստատել` բոլորը դեռ դրսում են։
«Արևելքը» հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թեքեճյաններն են։ Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցություն բասկետբոլի խմբի անդամ։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։
Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։