00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուժեղ երկրաշարժեր տարածաշրջանում, որքանո՞վ է ռիսկային Հայաստանը. փորձագետի դիտարկումը

Կա՞ ուժեղ երկրաշարժի հավանականություն Հայաստանում. Մասնագետի դիտարկումները
Բաժանորդագրվել
Նազարեթյանը զգուշացնում է, որ սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից իրավիճակը այնքան էլ լավ չէ Հայաստանում` մասնավորապես մայրաքաղաք Երևանում։ Այստեղ 2300 հին ու բարձրահարկ շենքեր կան, որոնք սեյսմիկ առումով խոցելի են։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Չնայած տարածաշրջանում երկրաշարժերի ակտիվությանը` Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։
Նշենք, որ այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, որը դարձել է երկու երկրներում մեծ թվով զոհերի և խոշոր ավերածությունների պատճառ։ 7․8 մագնիտուդայով երկրաշարժը գրանցվելուց հետո էլ տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր են լինում Թուրքիայում։
Երկրաֆիզիկոսը նշում է, որ հարևան Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավերածությունների պատճառն այն է, որ հիպոկենտրոնի խորությունը մեծ չէր` մասնագետների գնահատմամբ 7-10 կմ։
«Եթե խորությունը մեծ չէ, ուրեմն ավերածությունները երկրի մակերեսին շատ կլինեն։ Սա է պատճառը, որ այսպիսի ծանր հետևանքներ ունեցավ»,–պարզաբանեց մասնագետը։
Նազարեթյանը հիշեցրեց օրեր առաջ Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը, որը նաև զգացվել էր Սյունիքում։ Չնայած այս երկու երկրաշարժերը տեղի են ունեցել նույն տարածաշրջանում, սակայն, մասնագետի գնահատմամբ, դրանք տարբեր օջախային գոտիներ ունեն և իրար հետ կապ չունեն։
«Անատոլիա, Կովկաս, Իրան... այս տարածաշրջանում ունենք տարբեր երկրաշարժեր ծնող երկրաբանական ստրուկտուրաներ՝ բեկվածքներ: Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժը կապված էր հյուսիս–անատոլիական բեկվածքի հետ։ Իսկ Թուրքիայի երկրաշարժը կապված է արևելաանտոլիական բեկվածքի հետ։ Երկուսն էլ բավականին հայտնի են, ունեն բարձր սեյսմիկ պոտենցիալ։ Այսինքն` ուժեղ երկրաշարժեր կարող են ծնել` մինչև 11 բալ»,–ասաց նա։
Թուրքիայի երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում
Պրոֆեսորի խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը Հայաստանի համար մասնակիորեն կարող է լինել ռիսկային, քանի որ արևելաանատոլիական բեկվածքը մեծամասամբ շրջանցում է Հայաստանը և միայն մի փոքր ճյուղն է, որ հնարավոր է` Գյումրիով միանա Սպիտակի օջախային գոտուն։ Մասնագետի պնդմամբ` թեպետ այդ ճյուղը հասնում է Սպիտակի օջախին, սակայն այն մեծ երկրաշարժ ծնելու պատճառ չի կարող լինել։
Հայաստանում բնական աղետի վտանգի մասին խոսելով` Նազարեթյանն ընդգծեց, որ միլիոնավոր տարիներ երկրաշարժերը Հայաստանի տարածքում եղել են ու կլինեն, և մարդը որևէ կերպ չի կարող ազդել դրանց վրա։
«Ամբողջ աշխարհում երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրը հարյուր տոկոսով լուծված չէ, բայց կան երկրաշարժի տեսակներ, որոնք ունենում են նախանշաններ։ Այսինքն` իրենք իրենց տեղը ցույց են տալիս, դա հիմք է տալիս մասնագետներին կանխատեսում անել»,–ասաց նա։
Այս համատեքստում մասնագետը նշեց, որ Հայաստանում բավականին լավ դիտարկումների ցանց կա, ստացիոնար կայաններ կան, որոնցով հետևում են երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոդինամիկական տվյալների փոփոխությանը։
Օրինակ` Սպիտակի երկրաշարժից մեկ շաբաթ առաջ էլ Նոյեմբերյանի հիդրոդինամիկական կայանը գրանցել էր արտեզյան խորքային ջրի 1 մետր 93 սմ բարձրացում, որը ակնհայտ երկրաշարժի նախանշան էր, սակայն այն ժամանակ այդ տվյալներն ուշ-ուշ էին հավաքվում, ինչպես նաև չկար սեյսմիկ ծառայությունը իրազեկման համար։
Այնուամենայնիվ, Նազարեթյանը զգուշացնում է, որ սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից իրավիճակն այնքան էլ լավ չէ Հայաստանում, մասնավորապես` մայրաքաղաք Երևանում։ Այստեղ 2300 հին ու բարձրահարկ շենքեր կան, որոնք սեյսմիկ առումով խոցելի են։
«Կարևորը շենքերի սեյսմակայունությունն է։ 1957–1989 սովետական տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները խոցելի են։ Մասնագետները մեծ աղմուկ են բարձրացնում, բայց այդ հիմնախնդիրը լուծելը այդպես հեշտ չէ, որովհետև շատ մեծ գումարներ է պահանջում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է մարդկանց իրազեկվածությանը, Նազարեթյանը նշում է, որ, օրինակ ,Սպիտակում մարդիկ ավելի տեղեկացված են, քան մյուս հատվածներում։ Միևնույն ժամանակ նկատում է, որ ընդհանուր իրազեկվածության մակարդակը երկրում վատ չէ։ Մշակված վարքականոններ կան, որոնք ներկայացվում են դպրոցականներին և ուսանողներին, սակայն ցանկալի կլիներ, որ այդ վարքականոները ներառվեին նաև դասագրքերում, որով հնարավոր կլինի ավելի մեծ լսարաններ ընդգրկել։
Երկրաշարժի հետևանքով Հալեպում 40 տուն է փլուզվել. նահանգապետ
Լրահոս
0