00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլ-2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում

© Photo:Screenshot / The Voice GeorgiaԻրու Խեչանովա
Իրու Խեչանովա - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Իրու Խեչանովա
Բաժանորդագրվել
Տեղեկություններ են տարածվել, որ երգչուհին կեղծել է «Voice նախագծի եզրափակիչի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նրան մեղադրում են «Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։
Նախագծի ավարտից հետո տարբեր օգտատերեր մեկնաբանություններ են գրել, որ Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։ Ավելի ուշ «Georgian Times» հեռուստաալիքը ձայնագրություն է հրապարակել է, որում իբր նախագծի կազմակերպիչներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է», որպեսզի Խեչանովան հասնի եզրափակիչ և հաղթի։
Իրավիճակը դեռ չեն մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչները, որով հեռարձակվել է շոուն, ո՛չ էլ Խեչանովան։
Հիշեցնենք` երգչուհին մայիսի 11-ին պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է «Candy» խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայնը» նախագծում։
Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։
Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Բրյունետը` Էլեն Երեմյանը, որը նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում:
Լրահոս
0