00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կորոնավիրուսի նոր` «կրակեն» տարբերակ չի հայտնաբերվել. ՀՀ ԱՆ

© Pixabay / pixabayԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունից տվյալներ են ներկայացրել Հայաստանում ՍՇՀ–ի, գրիպի, COVID-ի համաճարակային իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում «Օմիկրոնի» նոր տարբերակով՝ XBB.1.5 «կրակենով» վարակման դեպքեր չեն գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում հունվարին կորոնավիրուսի ենթատեսակ XBB.1.5 «կրակենով» վարակման դեպք է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «կրակենը» COVID-ի տեսակներից առավել վարակիչ տարբերակ է անվանել, բայց հիվանդության ընթացքը գնահատվում է որպես թեթև:
«ՀՀ-ում ներկայում շրջանառվում են COVID-19 վիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի BA4, BA5, BQ տարբերակները, որոնք հայտնաբերվել էին արդեն 2022թ–ին։ Նոր տեսակներ, այդ թվում «կրակեն», չեն հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի համավարակի սկզբից մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 177 երեխայի մոտ, բոլորը ստացել են համապատասխան բուժում:
Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
Թեև առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսմամբ առկա է հիվանդության (ոչ էնդեմիկ երկրներում) տարածման վտանգ, մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկի դեպքեր չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ապա առողջապահության նախարարությունից նշել են, որ այդ դեպքերի թիվը նվազել է:
«Մշտադիտարկումն ըստ մարզերի ցույց է տալիս, որ գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում պահպանվում է ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը` արձանագրելով նվազում Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում», – նշված է պատասխանում։
Առողջապահության նախարարությունից նշել են, որ ընդհանուր դեպքերի 64%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ ՀՀ-ում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են գրիպի վիրուսի Ա տեսակի H1N1 (խոզի գրիպ) և H3 ենթատեսակի գրիպ և Բ տեսակի հարուցիչներ, գերակշռում է գրիպ Ա տեսակի H1N1 ենթատեսակը։
Ա տիպի գրիպի վիրուսն ավելի շատ ազդում է երեխաների վրա, սակայն հիվանդացության մակարդակի բարձրացում է նկատվում նաև մեծահասակների շրջանում։ Այն ավելի ծանր է ընթանում ռիսկի խմբի հիվանդների շրջանում (հղի կանայք, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, 65 տարեկանից բարձր անձինք): Հենց նրանք են հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում հիվանդանոցներում։
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Հիվանդության հիմնական ախտանշաններն են հարբուխը, թուլությունը, մկանային ցավը։ Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին ախտանիշների դեպքում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Պատվաստումը վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի լավագույն միջոցն է։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին սուր շնչառական վարակների բարդություններից Հայաստանում երկու հիվանդ էր մահացել։
Լրահոս
0