00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյանը հատուկ նշանակության հողամասերը վաճառել է այլոց և հափշտակել դրանք. Վարդապետյան

© Sputnik / Asatur YesayantsԱննա Վարդապետյանն ԱԺ–ում
Աննա Վարդապետյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Աննա Վարդապետյանն ԱԺ–ում
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանը մանրամասնեց, թե ինչ արարքներում է մեղադրվում Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխ զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց Օհանյանի մեղադրանքի էությունը։
Հայտնել էինք, որ Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Ըստ դատախազի` 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Երևանյան խճուղի 24/1 հասցեում եղել են Երասխ զորամասի շտաբը, զորանոցը, ճաշարանը, ակումբը։ Մյուսի վրա` Երախս 2 զորամասի շտաբը, ճաշարանը։
«Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը` այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»,–ասաց Վարդապետյանը` հավելելով, որ նկարագրված արարքները կատարվել են 2 դրվագով։
Նրա խոսքով` Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից բավական ցածր գնով վաճառել դրանք։ Վարդապետյանը նշեց, որ նախկին պաշտպանության նախարարը 2008 թվականի դեկտեմբերի 15-ին ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ պաշտպանության նախարարության անունից:
Չբացահայտելով իրական գնորդին` 2009-ի հունվարի 13-ին «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև առուվաճառքի պայմանագիր է կնքվել։ Մասնավորապես, Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 000 դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 000 դրամ արժեքով շինություններն ընդամենը 4 մլն դրամով վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին։ Սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում որպես սեփականություն գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ: Խաչատուրովը 2 անգամ՝ 2009-ի մայիսի 13-ին և 2016-ի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկում» և վերջինից ստացել է խոշոր չափերով գումար` այդ կերպ օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:
Բացի այդ, Սեյրան Օհանյանը հանձնարարել է օտարել նաև Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող շինությունները։ 2009-ի հունվարի 13-ին Արմեն Հակոբյանի ու ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ վերոհիշյալ հասցեում գտնվող 1 մլն 998 000 դրամ արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 000 դրամ արժեքով շինություններն ընդամենը 2 մլն 500 000 դրամով վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ։
Այսպիսով, Սեյրան Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ` 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ` 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
ԱԺ–ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Լրահոս
0