ՊՆ-ում քննարկել են զինվորական կարգապահության առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

© Photo : press office of MoD of RAԽորհրդակցություն ՊՆ-ում
Խորհրդակցություն ՊՆ-ում - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Խորհրդակցություն ՊՆ-ում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարներին և իրավախախտումների վիճակագրությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հավաք-խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։
Լրահոս
0