00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 100 հազար միգրանտ պատրաստ է Ռուսաստանից վերադառնալ Հայաստան. Գևորգ Պողոսյան

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պողոսյանը ասուլիսի ժամանակ
Գևորգ Պողոսյանը ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Գևորգ Պողոսյանը ասուլիսի ժամանակ
Բաժանորդագրվել
Ակադեմիկոսը նշեց, որ ամենամեծ սփյուռքը այսօր ՌԴ–ում է` 2.5 միլիոն հայ, ուստի հայրենադարձության ամենամեծ ռեսուրսը և ներուժը Ռուսաստանի հայությունն ունի։
Շուրջ 100 հազար պատրաստ է Ռուսաստանից վերադառնալ Հայաստան, եթե երկրում ապահովվի անվտանգությունը, տնտեսական զարգացումը և աշխատատեղեր լինեն: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները։
Նշենք, որ ակադեմիկոսը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ ծավալուն ուսումնասիրություն է կատարել «Ինտեգրո՞ւմ, թե՞ հայրենադարձություն. հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական ներուժը» թեմայով։
Պողոսյանը նշեց է, որ հայկական կողմին հետաքրքրել է՝ ՌԴ-ում բնակվող հայերի որ մասն է պատրաստ հայրենիք վերադառնալ։ Ռուս մասնագետներին հետաքրքրել է` որքանով են հայերը ինտեգրված երկրի սոցիալական և տնտեսական կյանքում:
«Հարցում է անցկացվել մոտ 1200 հայերի շրջանում Մոսկվայում, Կրասնոդարում և Ստավրոպոլում, և Հայաստանում՝ 500 ընտանիքների շրջանում, որոնց հարազատները բնակվում են ՌԴ-ում։ Հարցվածների 10 տոկոսը մտադիր է մոտ ժամանակներում վերադառնալ Հայաստան։ Պետք է ենթադրել, որ խոսքը այստեղից գնացած հայ միգրանտների մասին է, դա մեկ միլիոն միգրանտների դեպքում կազմում է մոտ100 հազար մարդ է»,–ասաց նա։
Պողոսյանն ընդգծում է, որ ամենամեծ սփյուռքը ՌԴ–ում է. ըստ ՌԴ հայերի միության տվյալների` այնտեղ 2.5 միլիոն հայ է ապրում, ուստի հայրենադարձության ամենամեծ ռեսուրսը և ներուժը Ռուսաստանի հայությունն ունի։
Նա հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները իրենց առջև խնդիր են դրել մինչև 2050 թվականը բնակչությունը հասցնել 5 միլիոնի, սակայն դա հնարավոր չէ, քանի որ կան շատ խնդիրներ։ Որպեսզի դա իրականություն դառնա, նշանակում է տարեկան 35-40 հազար մարդ պետք է վերադառնա Հայաստան։
Ակադեմիկոսի խոսքով` թեպետ երկրի կառավարությունը արդեն տասը տարի է՝ իր առջև ծնելիության խթանման խնդիր է դրել, սակայն դրա համար, առաջին հերթին, մեծ ֆինանսական հնարավորություններ են անհրաժեշտ։
Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը
Միևնույն ժամանակ ՀՀ–ի համար այս ուղղությամբ կա անլուծելի խնդիր` Հայաստանը համարվում է աշխարհում ամենաուրբանիզացված երկրներից։
«Այստեղ բնակչության 70 տոկոսն ապրում է քաղաքում, քաղաքի բնակչությունը 3, 4 կամ 6 երեխա չի ունենում, և ինչքան էլ խթանենք ծնելիությունը, 3–րդ կամ 4–րդ երեխաների համար մեծ գումարներ վճարենք, միևնույն է, մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ»,–ասաց Պողոսյանը։
Նա նաև նշեց, որ այս հետազոտությունների ժամանակաշրջանը համընկել է ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելու հետ, երբ մեծ թվով մարդիկ ՌԴ–ից Հայաստան, Վրաստան, Թուրքիա և այլ երկրներ տեղափոխվեցին։ Ըստ հրապարակված տվյալների՝ 150-200 հազար ՌԴ քաղաքացի տեղափոխվել է միայն Հայաստան, նրանցից 17-20 հազարը ՀՀ քաղաքացիություն է ընդունել։ Նրանցից շատերը հաշիվներ են բացել բանկերում, աշխատանք և աշխատեղեր ստեղծել։
«Սա այն ներուժն էր, որ առանց մեր ջանքերի, առանց կառավարության ծախսերի տեղափոխվեց Հայաստան։ Ինքնաբերաբար ստացվեց այն, ինչ մենք 10 տարվա ջանքեր ներդնելով պետք է կազմակերպեինք։ Եվ պարզ չէ՝ կստացվե՞ր, թե՞ ոչ»,–ասաց նա։
Այս ժամանակավոր ռեսուրսը, ըստ Պողոսյանի, Հայաստանին հնարավորություն տվեց տեսնելու իր հնարավորությունների սահմանները և հուշեց հայրենադարձության հնարավոր ճանապարհները։
Միևնույն ժամանակ Պողոսյանը նկատում է, որ հայերը ՌԴ–ում ապրելով՝ իրենց հարազատներին տարեկան 2-3 մլրդ դոլարի օգնություն են ուղարկում, ինչը ահռելի մեծ գումար է, հետևաբար դա էլ պետք է հաշվի առնել։
«Դիլեմա է ստացվում. եթե մենք բոլորին վերադարձնենք Հայաստան` կարո՞ղ ենք ապահովել այդքան աշխատատեղ և եկամուտ, եթե առայժմ ոչ, ուրեմն ճիշտ է, որ այնտեղից իրենց օգնությունն ուղարկեն այստեղ իրենց ընտանիքներին»,–հավելեց նա։
Ամփոփելով հայրենադարձության թեման ակադեմիկոսն ընդգծեց` այժմ ՀՀ քաղաքականությունը պետք է լինի Ռուսաստանի հայերի մի մասին վերադարձնել Հայաստան, իսկ այնտեղ մնացողների հետ կապ պահպանել՝ հայկականությունը պահպանելու համար։
Լրահոս
0