https://armeniasputnik.am/20230207/siriajum-erkrasharzhi-zoheri-tivn-ancel-e-1500-y-kkhmf-54991854.html
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1500-ը. ԿԽՄՖ
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1500-ը. ԿԽՄՖ
Ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։ 07.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-07T15:00+0400
2023-02-07T15:00+0400
2023-02-07T15:03+0400
սիրիա
երկրաշարժ
կարմիր խաչ
զոհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/07/54987929_0:285:3073:2013_1920x0_80_0_0_9025cdcad8fa0a6417f040c73391fda5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սիրիայում ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է երկրաշարժի հետևանքով, և այդ թվերը կաճեն: Տեղեկությունը ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մադս Բրինչ Հանսենը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նա ավելացրել է, որ ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1000 մարդ է մահացել։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/07/54987929_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1bf93ac06b64cb13536719a033d0e9cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սիրիա, երկրաշարժ, կարմիր խաչ, զոհ
սիրիա, երկրաշարժ, կարմիր խաչ, զոհ
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1500-ը. ԿԽՄՖ
15:00 07.02.2023 (Թարմացված է: 15:03 07.02.2023) Ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Սիրիայում ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է երկրաշարժի հետևանքով, և այդ թվերը կաճեն: Տեղեկությունը ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մադս Բրինչ Հանսենը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին տվյալներով՝ Հալեպում, Լաթակիայում և Համայում 175 շենք է փլուզվել։ Զոհվել է 1509 մարդ, վիրավորվել՝ 3548-ը։ Համայում և Լաթակիայում հարյուրավոր մարդիկ մինչ օրս անհետ կորած են համարվում։ Սպասվումէ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում այդ թիվը կտրուկ կաճի», - ասել է նա։
Նա ավելացրել է, որ ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը, Սիրիայում մոտ 1000 մարդ է մահացել։