Թուրքիայի ՊՆ-ն փոխել է հաղորդագրության տեքստը. նավահանգստի հրդեհը դեռ չի մարվել

© AP Photo / Hussein MallaԻսկենդերունի նավահանգիստ
Իսկենդերունի նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2023
Իսկենդերունի նավահանգիստ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհը բռնկվել է բեռնարկղերում, որոնք շրջվել են երկրաշարժի ժամանակ։ Այժմ նավահանգիստը չի գործում։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փոխել է հաղորդագրության տեքստը նշելով, որ Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը դեռ չի մարվել, կրակի դեմ պայքարը շարունակվում է։
Քիչ առաջ գերատեսչությունը հայտարարել էր, որ հրդեհը մարվել է ցամաքային զորքերի ուղղաթիռների և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ջանքերի շնորհիվ:
Այժմ հաղորդագրության տեքստում գրված է. «Ցամաքային զորքերի ուղղաթիռներն ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավը սկսել են մարել նավահանգստում բռնկված հրդեհը»։
Մի քանի հարկով դասավորված բեռնարկղերի արտաքին շարքերը փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ կույտի էին վերածվել, այդ պատճառով նավահանգստի աշխատանքը դադարեցվել էր։ Երեկոյան բեռնարկղերը սկսել էին այրվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Փետրվարի 7-ին կրակը տարածվել էր մի քանի հարյուր քմ–ի վրա։ Խոշոր ընկերություններն այդ նավահանգիստ ուղևորվող իրենց բեռնարկղերը սկսել էին այլ կետեր ուղարկել։
Իսկենդերունը Արևելյան Միջերկրական տարածաշրջանի ամենախոշոր նավահանգիստն է, որը նավթատար լցանավեր, չորաբեռներ և բեռնարկղեր տեղափոխող նավեր է ընդունում:
Լրահոս
0