00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդապետյանը Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 3–րդ միջնորդագիրը ներկայացրեց

© Sputnik / Aram NersesyanՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվել
«Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե–Վասկեն Յաքուբյանը Օհանյանի գործով մեղադրյալ է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ–ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 3–րդ միջնորդագիրը։ Այն վերաբերում է խոշոր չարաշահումներին, և այս գործով 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում սփյուռքահայ գործարար, «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե–Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ փետրվարի 7-ին ԱԺ–ն սկսեց քննարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը` Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Առաջինը քննարկվեց զորամասի տարածքների օտարման միջնորդագիրը։ Երկրորդ միջնորդագիրը գաղտնի է եղել և փակ նիստում է քննարկվել։
Ըստ երրորդ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը` չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
««Նայթս Բրիջ Քոմյունիքեյշն էյ էմ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր։ Դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պայմանավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման հնարավորությունից։ Այդպիսով, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելով` գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված զգալի մասը` 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամի չափով»,– ասաց Վարդապետյանը։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը 4-րդ տեղում` այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմյունիքեյշն էյ էմ» ՓԲԸ–ին օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։
Բացի վերագրյալը, դատախազի միջնորդագրի համաձայն, բանկում գրավադրված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե-Վասկեն Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի` Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը, նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող՝ 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի հիմնադրած «Փրոջեքթ Ի» ՍՊԸ–ին 2 մլրդ 174 մլն 598 հազար դրամին համարժեք 4 մլն 506 հազար 472 դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ։
Ովքե՞ր են ցուցմունք տվել Սեյրան Օհանյանի գործով. դատախազն անուններ թվարկեց
Վերոգրյալ համաձայնության հիման վրա նույն թվականի դեկտեմբերի 25-ին ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Փրոջեքթ Ի» ՍՊԸ տնօրեն Սասուն Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել պաշտպանության նախարարության և «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն էյ Էմ» ՓԲԸ գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը։ Երևան քաղաքի Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
Այդ ամենի արդյունքում, ըստ դատախազության, Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք:

Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հանցավոր արարքների կատարում:
Լրահոս
0