Եթե անվտանգության ստանդարտ դրվի, կպարզվի, որ տնտեսության 30-40%-ը պետք է փակել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է անվտանգության և որակի ստանդարտներ լինեն, որոնցով էլ կառաջնորդվեն։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Անվտանգության առումով եթե ստանդարտներ դրվեն, կպարզվի, որ մեր երկրի տնտեսության 30-40 տոկոսը պետք է փակել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իրավական գործընթացներ կան. Սանոսյանը` սեյսմակայուն շենքեր կառուցելու անհրաժեշտության մասին
Նա նշեց, որ անվտանգության կանոններին չհամապատասխանող 1990-ականներից ժառանգած բենզալցակայաններ, իսկ 2000-ականներից շառանգած գազալցակայաններ կան։ Ավելին, ըստ նրա, կան տոնավաճառներ, որտեղ հակահրդեհային կանոնները խրոնիկ կերպով չեն պահպանվում։
«Մենք ամեն օր ընտրության առաջ ենք։ Մեկ-երկու կոնկրետ իրավիճակներ են քննարկվել և այնքան ակնհայտ է եղել, որ պետք է գնալ և տվյալ օբյեկտը փակել։ Սակայն հետո պարզվել է, որ հանրապետությունում այդպիսի հարյուրավոր օբյեկտներ կան։ Սա իր հերթին բերում է բազմաթիվ հարցեր` տնտեսական, օրենսդրական, բարոյան։ Բայց դրանցով պետք է զբաղվել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է անվտանգության և որակի ստանդարտներ լինեն, որոնցով էլ կառաջնորդվեն։ Փաշինյանը նշեց` կառավարության մոտեցումն է, որ նախ խելամիտ ստանդարտներ պետք է սահմանվեն, որոնք էլ պետք է կիրառվեն կրկին խելամիտ ժամկետներում։
Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք. Քերոբյան
Լրահոս
0