https://armeniasputnik.am/20230208/hhum-em-araqelutjuny-zhamanakavvor-gvortsiq-e-khvorvatiaji-artgvortsnakharar-55049340.html
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է. Խորվաթիայի արտգործնախարար
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է. Խորվաթիայի արտգործնախարար
Խորվաթիայի արտգործնախարարը խոսել է 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով Հայաստան եկող առաքելության մասին։ 08.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-08T14:26+0400
2023-02-08T14:26+0400
2023-02-08T14:29+0400
հայաստան
խորվաթիա
դիտորդ
գորդան գրլիչ ռադման
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/08/55043497_0:0:1600:901_1920x0_80_0_0_248e98ead7ffd84cea3154aa8e746d9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության գործում։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծեց ԵՄ առաքելության կարևորությունը` ասելով , որ ԵՄ-ն, ինչպես և ամբողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունեն խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման, և՛ առկա բլոկադայի վերացման հարցում։Ըստ նրա` ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններ և դիվանագիտական աշխատանք։Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
խորվաթիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/08/55043497_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a97724e24c4d9477bddb660ce12a9ed2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, խորվաթիա, դիտորդ, գորդան գրլիչ ռադման
հայաստան, խորվաթիա, դիտորդ, գորդան գրլիչ ռադման
ՀՀ–ում ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է. Խորվաթիայի արտգործնախարար
14:26 08.02.2023 (Թարմացված է: 14:29 08.02.2023) Խորվաթիայի արտգործնախարարը խոսել է 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով Հայաստան եկող առաքելության մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության գործում։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է այս առաքելության կարևորությունը, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այն որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»,- ասաց նա։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծեց ԵՄ առաքելության կարևորությունը` ասելով , որ ԵՄ-ն, ինչպես և ամբողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունեն խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման, և՛ առկա բլոկադայի վերացման հարցում։
Ըստ նրա` ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններ և դիվանագիտական աշխատանք։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: